Saturday, 13 07 2024
23:00
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ
22:15
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
Մոսկվան Անկարային նախապայմա՞ն է առաջարկում
Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ
Իրանցիներն առաջարկել էին ռազմական ներկայություն ունենալ Սյունիքում
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
Հայաստանն իրեն կամակոր երեխայի պես չի կարող պահել, խաղը կիսատ թողել. պետք է կառուցողական լինել
Հայաստանի մեծ չինական «լռությունը»
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
20:30
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ
20:00
Բրիտանացիները հաստատել են՝ ամերիկյան ինքնաթիռներն օգտվում են Կիպրոսում գտնվող իրենց ռազմաբազայից
Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա
Վրաստանում շարունակում են իրատեսական համարել հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը
19:15
Երկիր մոլորակի բնակչությունը 2080-ականների կեսերին կհասնի 10,3 միլիարդի
Իսրայելի հարվածից սպանվել է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանման հրամանատարը
18:45
Նախորդ տարի միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
18:30
Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
Իսրայելի հարվածի հետևանքով Գազայի հատվածում 20 մարդ է զոհվել
Փեզեշքիանի եվրոպական «մոդուսը» Հայաստանի հնարավորությու՞ն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
17:50
Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
Թվում էր՝ ԵՄ 2,6 միլիարդը ուզածի պես ծախսելու ենք. թերացումը մերն է՝ պետք է արագ վերացնել
Կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան
Վստահ չեմ, թե այս փոթորիկներում նավը կարող ենք հասցնել նավահանգիստ. ախտորոշումը պետք է հստակ լինի
17:09
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին
Էրդողանն ասել է, թե իր համար որն է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գլխավոր արժեքը
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
16:30
Հնդկաստանի նավթի նախարարը կոչ է արել ակտիվացնել նավթի և գազի արդյունահանումը երկրի տարածքում

Վրաստանը հայ ռազմագերիների վերադարձի հարցում չի կարող նորից դերակատարություն ունենալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախօրեին ԱԳՆ 10-ամյա զարգացման ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել էր հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրին: Նա, մասնավորապես, նշել էր, որ հայ զինվորականների խումբը ազատ էր արձակվել միջնորդական հաջողված ջանքերի շնորհիվ, իսկ Ադրբեջանին փոխանցվել էր ականապատված տարածքների կարևոր քարտեզները։

«Դա հաջողված նախադեպ է, որը ստեղծեցինք մենք բոլորս՝ երեք հարևան երկրները։ Մեր հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի, որ Վրաստանը իսկապես դառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության նախաձեռնողներից մեկը և հետագա զարգացման ամուր հիմքը։ Պլատֆորմը, որը մենք կարող ենք առաջարկել մեր բարեկամ ու հարևան երկրներին, պետք է զարգացնել, և մենք պետք է ավելի ակտիվ լինենք այդ ուղղությամբ»,- ասել էր Վրաստանի վարչապետը։

Այստեղ հատկանշական այն է, որ առաջին անգամ նշվում է, որ հայ ռազմագերիների վերադարձին մասնակցել է նաև Թուրքիան, մինչդեռ ամերիկացիները նշում էին, որ մասնակից են եղել ԱՄՆ-ը և Վրաստանը։

Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հիմա ինչպիսի դերակատարություն կարող է ունենալ Վրաստանը, նույն ռազմագերիների հարցով, նշեց. «Եթե վրացական միջնորդության խողովակ կա, ապա պիտի օգտագործել: Թեև ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն է փորձում կարևորել Վրաստանի դերը՝ ի հակակշիռ հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափի»:

Հարցին, թե կարծում եք՝ վրացական միջնորդության խողովակ չկա՞՝ հաշվի առնելով հենց այս հայտարարության մեջ այն միտքը, որ Վրաստանը լավ հարաբերությունների մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ, նա արձագանքեց. «Ուղղակի, բացառապես ինքնուրույն վրացական միջնորդություն, կարծում եմ, այս փուլում դեռևս ձևակերպված չէ: Բայց ցանկացած ձևաչափ, որ կարող է նպաստել իրավիճակի լիցքաթափմանը, պետք է օգտագործվի»:

Այդուհանդերձ, Աթանեսյանը չի կարծում, որ մնացած ռազմագերիների ազատ արձակման հարցում կարող է Վրաստանը նորից դերակատարություն ունենալ։

Իսկ թե Վրաստանի այս շահագրգռությունը ինչ նպատակ ունի, Աթանեսյանը նշեց, որ Վրաստանը շահագրգռված է, որովհետև շատ բան է կորցնում, եթե բացվեն նոր հաղորդուղիներ, ապա Վրաստանի՝ որպես Կասպից ավազանից դեպի Եվրոպա տրանզիտային կարևորությունը մեծապես վերանայվելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում