Friday, 29 09 2023
18:00
Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
17:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գևորգյան

Իսկ ի՞նչ գին ուներ առաջին ատյանի դատարանի որոշումը, որը հօգուտ Վարդազարյանի էր

ՀՀ վերաքննիչ դատարանը երեկ հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, Դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և ստանար վերջինիս համաձայնությունը: Եվ այնքանով, որքանով չէր դիմել, ըստ Առաջին ատյանի դատարանի, թույլ է տվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում: ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունն ստանալու, այսինքն Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել: Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր երեկ  հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ռուբեն Վարդազարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արդեն ասել է, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, բայց վստահ է, որ նույնաբովանդակ որոշում է լինելու, իր բողոքը վարույթ չի ընդունվելու, բայց պետք է դիմի, որպեսզի հնարավորություն ունենա դատական իշխանության կողմից յուրովի մեկնաբանվող նորմի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, ինչպես նաև  Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել։ «Վստահ եմ՝ ՄԻԵԴ-ը պարոն Ջհանգիրյանի կամակատարը չի լինի»,-ասել է Վարդազարյանը և հավելել, որ չի վերադառնում, այս պահին չի էլ ցանկանում վերադառնալ, բայց սա նահանջ չէ իր կողմից, այլ «ավելի հստակ դիրքավորում և ուժերի վերականգնում, պայքար՝ հանուն իր երազած դատարանի»։

Վարդազարյանը նաև ակնարկել էր, որ Վերաքննիչի որոշում կայացրած դատավորի որոշումը գին է ունեցել և այդ գինը նրա որդու դատավոր դառնալն է։

Փաստաբան Վահագն Մարտիրոսյանի խոսքով՝ Վարդազարյանի կողմից ակնարկված «որոշման գին ունենալը» լավագույնս նկարագրում է դատական համակարգի իրական  պատկերը, երբ որոշումները կայացվել և կայացվում են հանուն ինչ որ գնի.«Ինձ համար Վարդազարյանի հայտարարությունները մեղմ ասած տաօրինակ են, որովհետև երբ որ առաջին  ատյանի դատարանը իր օգտին էր որոշում կայացնում, ապա այդ դատարանն ու դատական համակարգը «գին չունեին» և պարզվում է, արդարադատություն էին իրականացնում։ Այն էլ բուն արդարադատություն, որը բխում էր դատավորի բարձր արժեքներից, բարձր կոչումից։ Այն դատավորը, որը իր օգտին էր որոշում կայացրել, պարզվում է  խիզախ, բարձր չափանիշներով առաջնորդվող դատավոր էր, բայց հիմա պարզվում է նույն դատական համակարգի մաս կազմող այլ դատարան՝ վերաքննիչ դատարանը, որը իր դեմ որոշում կաացրեց, «գին ունի՞»։ Վարդազարյանը ավելի լավ կանի հստակեցնի, թե գին ասելով ինչ նկատի ունի։ Եթե խոսում է կոռուպցիայի մասին, ապա դա արդեն քրեակա գործի նյութ է և պետք է  հաղորդում ներկայացնի դրա վերաբերյալ։ Եթե կոռուպցիայի մասին չի խոսում, այլ զուտ քաղաքական որոշումների մասին, ապա այդ դեպքում էլ թող բացատրի՝ արդյոք առաջին ատյանի՝ իր օգտին կայացված որոշումը գին ունեցե՞լ է, թե՞ ոչ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Վարդազարյանի հայտարարությունները մեղմ ասած տարօրինակ են և անհասկանալի ու լավ կաներ ԲԴԽ նախագահը նման հայտարարություններ անելուց առաջ այդ հայտարարությունների բուն իմաստը տարածեր ամբողջ դատական համակարգի վրա, քանի որ ինքը եղել է ամբողջ դատական համակարգի գլուխը։ «Բայց  Վարդազարյանը դա չի անի, քանի որ իր հայտարարությունը լավագույնս բնորոշում է իր պաշտոնավարման ժամանակ դատական համակարգում առկա վիճակը։ Բոլոր որոշումները, որոնք քիչ թե շատ կապ ունեն հնչեղ գործերի հետ, որոնց տակ կա չնչին քաղաքական երանգ, կամ  արհեստականորեն դրված երանգ, ապա բոլոր այդ գործերի ընթացքը, այդ գործերով որոշումները պայմանավորված են այսօրվա դատական համակարգում տիրող իրավիճակով։ Քանի դեռ ամբողջ դատական համակարգում փոփոխություն չի եղել, ոչ մի դրական բան չի կարելի սպասել։ Ընդ որում խոսքը ոչ թե կոսմետիկ փոփոխությունների, այլ համակարգային փոփոխության մասին է։ Եթե չեղան նման փոփոխություններ, ապա լինելու են Վարդազարյանի նման այլ դեմքեր, որոնք կախված այդ պահին իրենց շահից մեկ քարկոծելու են, մեկ էլ գովերգելու են դատական համակարգը։ Եվ  այսպես կշարունակվի հավերժ։ Դրա համար ես լուրջ չեմ վերաբերում Վարդազարյանի ասածներին։ Դրանք բխում են զուտ իր անձնական շահից»,-ասաց Մարտիրոսյանը։

Փաստաբանը լավատես չէ, որ ԲԴԽ-ից Վարդազարյանի հեռացմամբ դատական համակարգում իրավիճակ կփոխվի։ Նրա հեռացումը կոսմետիկ փոփոխություն է, որը չի կարող լուրջ հետևանքներ ունենալ.«Խնդրի գլոբալ լուծումը կայանում է ամբողջ դատական համակարգի  փոփոխություններով՝ պայմանավորված հեղափոխությամբ օրակարգ բերված արժեքներով։ Քանի դեռ այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել և ավարտին չեն հասցվել, ապա դատական համակարգից որևէ դրական արդյունք սպասելը մեղմ ասած միամտություն է»,-եզրափակեց Վահագն Մարտիրոսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում