
Աֆղանստանի զինվորականներն անցած օրվա ընթացքում «Թալիբան» շարժման ավելի քան 360 թալիբների են ոչնչացրել Նանգարհարի, Կունարի, Լոգարի, Փակթիայի, Ղանահարի եւ այլ նահանգներում: Այդ մասին հաղորդել Է պաշտպանության նախարարությունը: «Ոչնչացվել Է 361 ահաբեկիչ եւ 145-ը՝ վիրավորվել Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ուժերի (ANDSF)՝ Նանգարհարի, Կունարի, Լոգարի, Փակթիայի, Փակտիկի, Մայդան-Վարդակի, Ղանահարի, Սարի-Փուլի, Գիլմենդի, Կունդուզի եւ Բաղլանի նահանգներում վերջին 24 ժամում իրականացված գործողությունների արդյունքում»,-ասվում Է պաշտպանության նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Աֆղանստանում առաջին տարին չԷ, որ շարունակվում Է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» շարժման զինյալների հետ, որոնք վերջին ամիսների ընթացքում զգալի տարածքներ են վերցրել գյուղական ու սահմանային շրջաններում եւ հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա: Էսկալացիան տեղի Է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարությունը որակել Է Աֆղանստանում Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում: Թալիբներն օգոստոսի 6-ին հայտարարել Էին, որ գրավել են Զարանջը՝ Նիմրոզ նահանգի վարչական կենտրոնը, որը գտնվում Է Աֆղանստանի հարավ-արեւմուտքում:
Զարանջը 2016 թվականից ի վեր դարձել Է նահանգի առաջին մայրաքաղաքը, որը վերցրել են թալիբները: Դրանից հետո նրանք հայտարարել են, որ վերցրել են Աֆղանստանի 34 նահանգներից եւս հինգի վարչական կենտրոնները, այդ թվում Կունդուզը, որը գտնվում Է Տաջիկստանի սահմանային անցումից 60 կիլոմետր հեռավորության վրա: Արեւմտյան ԶԼՄ-ների կարծիքով, Կունդուզի անցումը թալիբների հսկողության ներքո կարող Է բեկում նշանակել Աֆղանստանի իրադրության զարգացման մեջ: Դրա հետ մեկտեղ պաշտոնական Քաբուլը հերքել Է տեղեկատվությունը Կունդուզի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վերաբերյալ:
ՌԴ ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Աֆղանստանում թալիբների հարձակումը շարունակվում Է, բայց Մոսկվան տեղեկատվություն չունի այն մասին, որ նրանց վերցրել են Կուդուզը: Բացի այդ, աֆղանցի զինվորականները հաղորդել են, որ վերադարձրել են հսկողությունը նահանգներից մեկի վարչական կենտրոնի նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: