
Լատվիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել միգրանտների հետ կապված իրադրության պատճառով: Սահմանի վրա ստեղծված բարդ իրադրության մասին հայտարարել Է Լատվիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Մարիա Գոլուբեւան: Նա նաեւ ավելի վաղ Էր հանձնարարել արտակարգ դրության ռեժիմ սահմանել Լատվիայում: «Կառավարությունը որոշում Է ընդունել սահմանի վրա արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վերբերյալ:
Սահմանի ամրապնդումն սկսվում Է անհապաղ»,-ՆԳ նախարարության ղեկավարը գրել Է Twitter-ում: Սահմանապահ ծառայությունում հաղորդում են, որ անցած օրվա ընթացքում լատվիա-բելառուսական սահմանի վրա ձերբակալվել Է շուրջ 200 անօրինական միգրանտ: Լատվիայի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն Է հայտնել օգնություն ցուցաբերել սահմանապահներին:
Միգրանտների հետ կապված իրադրության պատճառով հուլիսի 2-ից արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Լիտվայում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Լիտվայի նախագահը Եվրախորհրդին խնդրել Է օգնության մասին միգրանտների հետ կապված իրադրության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: