
Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիային (ԱՍԵԱՆ) առընթեր ՉԺՀ-ի դեսպան Դեն Սիցզյունը քննադատել Է ամերիկյան դիվանագիտության մեթոդները: Այդ մասին հաղորդել Է «Պառլամենտսկայա գազետա»-ն:
ԱՄՆ-ը զբաղվում Է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարբեր բլոկների ստեղծմամբ, որոնց ձեւավորումը տանում Է քաղաքական լարվածության աճի, Դեն Սիցզյունը հայտարարել Է The Paper նորությունների պորտալին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում Վաշինգտոնը զբաղված Է այսպես կոչված ասիական ՆԱՏՕ ստեղծելով, որի մեջ պետք Է մտնեն Ճապոնիան, Ավստրալիան եւ Հնդկաստանը: Այդ հայեցակարգի հետագա զարգացումը կարող Է լրջորեն վնաս հասցնել տարածաշրջանային խաղաղությանը եւ Հարավ-Արեւելյան Ասիայի կայունությանը, «Պառլամենտսկայա գազետա»-ն հաղորդում Է չինացի դիվանագետի կարծիքը: Վաշինգտոնն ակտիվորեն միջամտում Է ուրիշ պետությունների ներքին գործերին եւ ճնշում գործադրում տարբեր երկրների կառավարությունների վրա, շարունակել Է Դեն Սիցզյունը:
Վերջապես, ԱՄՆ-ը միջազգային համաժողովները, այդ թվում՝ Հարավ-Արեւելյան Ասիայում անցկացվողները, հետեւողականորեն օգտագործում Է բացառապես իր աշխարհաքաղաքական օրակարգը առաջ տանելու համար, հավելել Է ԱՍԵԱՆ-ին առընթեր ՉԺՀ-ի դեսպանը: Այդ մոտեցումը մասնակիցներին հեռացնում Է այնպիսի գործնական հարցերի քննարկումից, ինչպիսին վերականգնումն Է կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակից հետո, եւ խանգարում Է պետությունների միջեւ նորմալ փոխգործակցությանը, կարծում Է դիվանագետը:
Վերջերս Ասիայում տեղի ունեցած միջազգային համաժողովներում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարությունները հաստատում են Վաշինգտոնի կարգավիճակը՝ որպես տարածաշրջանում հանգստության գլխավոր խախտողի, ընդգծել Է Դեն Սիցզյունը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերակեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել Է ԱՄՆ-ին վարկաբեկելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: