8-րդ գումարման Աժ-ը շարունակում է աշխատանքը։ Խորհրդարանի ղեկավարություն ձևավորելուց հետո, հիմա օրենսդիրներն անցել են հանձնաժողովների նախագահների ընտրությանը։ Տրամաբանությունը շատ չի փոխվել՝ էլի ելույթները մեծապես միմյանց վրա ցեխ շպրտելու, իրար անցյալ հիշեցնելով են անցնում։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ:
Նրա բնորոշմամբ՝ ԱԺ վիճակը կայուն ծանր է․ խորհրդարանը բուժօգնության կարիք ունի․ «Հանրությունն այևս երբեք պետք է հնարավորություն չտա քրեաօլիգարխիկ ընդդիոմւթյանը լինել Աժ-ում։ ԱԺ-ում երկու կողմն էլ գլադիատորներ ունեն․ քաղաքագիտության, կրթության բացակայության ցուցիչ է խորհրդարանում»,-նկատեց Տեր-Մինասյանը: