Նախօրեին հանդիպել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի Պաշտպանության նախարարը։ Արշակ Կարապետյանը բաց տեքստով, առանց դիվանագիտական բառախաղերի նշել է, որ Զասին ավելի վաղ էին սպասում, ցավոք նա նոր է եկել։ Նախարարն ասել է, որ մեր համբերությունն անսպառ չէ և սահմանային խնդրի խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում խնդիրը կլուծվի ուժի կիրառմամբ։ Նախարարաի կոշտ վարքագիծն ի՞նչ մեսիջ էր պարունակում և արդյո՞ք այսկերպ Հայաստանն ատամ ցույց տվեց ՀԱՊԿ-ին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի և հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանի հետ: