Thursday, 07 12 2023
Ամենակարևոր իրադարձությունները՝ «Կեսօրից առաջ և հետո»
«Բլինքենը Վաշինգտոնում սպասում է Բայրամովին և Միրզոյանին». Օ՛Բրայան
Ինքնաշեն վերելակի հորանում դի է հայտնաբերվել
11:00
Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
10:30
Նավթի գները նվազել են. 06-12-23
Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Բաքուն պահանջում է Հայաստանի կողմից ռևանշիզմի բացառում
Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է
Ո՞ւր էր դպրոցը, ի՞նչ է արվել կանխելու Էջմիածնում 15-ամյա տղայի մահը
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Հայաստանում
Գազան արաբաթափելու մտածելակերպը արմատացել է Իսրայելում
Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին. «Հրապարակ»
Հռոմի LUMSA համալսարանում անցկացվել է «Հայ ժողովրդի անվերջանալի ողբերգությունը» խորագրով համաժողովը
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»
Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»
Տարածաշրջանի «Մոնոմախի գլխարկը» ծանր է Ալիեւի համար
Ալիևը ներկայանում է կառուցողական. սա հեքիաթ է Արևմուտքին խաբելու համար
ՀՀ-ի և ԱՄԷ-ի խոշոր ընկերությունների համագործակցության համար կստեղծվեն պայմաններ
«Կամ, կամ»-ով չառաջնորդվել. ԱՄՆ-ի հետ մերձենալով՝ չպիտի անտեսենք Ռուսաստանը
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային վարժաձևերից
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
Տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի․ Օ՛Բրայենը մեկնաբանել է Ալիևի հետ հանդիպումը
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել․ դատախազություն

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փող. մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասին, Գյումրու Տեքստիլ ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը:

Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը:

Հանցավոր այս արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում