
2021 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 161 միլիոն 783 հազար խորանարդ մետր ջուր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, ինչը 5 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Այս տարվա հունվարից մինչ օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորգետնյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 133 միլիոն 107 հազար խորանարդ մետր ջուր։
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի համապատասխան որոշմամբ նախատեսված է Սեւանա լճից ոռոգման նպատակներով լրացուցիչ ջրառ կատարել մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր ծավալով։