Thursday, 07 12 2023
15 տարեկան պատանին աշխարհի չեմպիոն է դառնում, ուրեմն չի ծխում, չի խմում. վարչապետ
Բրյանսկի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտուհին հրաձգություն է իրականացրել․ կա 2 զոհ, 5 վիրավոր
Մեր ձեռքերին արյուն չկա, իրենց հետ չխառնեն. ԱԺ նախագահ
Ալենի եղբայրն իրենից ավելի լավն է, բարեկիրթ, ռումիներեն էլ գիտի. Արսենյան
14:30
ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը
14:20
ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են ռուսական կործանիչները
Հայտնի է Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը թույլ է տվել դեպի Գազա վառելիք մատակարարել
13:50
Հայաստանը հրեաների համար տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ռազմական ակադեմիայի կուրսանտները զինված ուժերում ծառայության անցնելիս բնակարան կստանան
Անահիտ Ավանեսյանը Գանայում անդրադարձել է առողջապահական համակարգի զարգացման միտումներին
Անընդունելի է ասել՝ եթե չենք ընտրում Հարությունյանին, ուրեմն ձեռնոց ենք նետում քաղհասարակությանը
Ոչ մեկի համար դոշ տալու հարց չկա, բայց պետք չէ ասել՝ նախկինները կոռումպացված էին, մենք՝ մի սուրբ
13:20
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի, եկել եմ ԿԿՀ, բայց չեմ հիշում ինչ ճնշման մասին էր խոսքը, ասե՛ք
Հրապարակե՛ք այն փորձագետների անունները, որոնք ենթարկվել են Հարությունյանի ճնշմանը. Մինասյան
13:10
ԱՄՆ-ն դեմ է Գազայում բուֆերային զոնայի ստեղծմանը
Ալիևի նպատակը Հայաստանի աստիճանական, անցնցում կապիտուլյացիան է
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. նախագահ
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
Բաքվում շարունակվում է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Հավատ չի ներշնչում, որ Քոչարյանի 20-ամյա որդին այդքան գումար կարող էր կուտակել
12:20
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վատ պատմությունների շղթան. տները ժամանակին չեն հանձնել տերերին. վարչապետը դժգոհ է
Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցն է. գործադիրը նիստը սկսել է լռության րոպեով
12:10
Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով
Վաշինգտոնի «մահակն» Ալիեւի դեմ. Տարածաշրջանը կմասնատվի աշխարհաքաղաքական ճամբարների՞

Ով է խթանում Արցախի հարցում այդ վտանգավոր «դիսկուրսը»

Հայաստանի խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը, որը հանձնաժողովների ձևավորման փուլում է: Դրան զուգահեռ, շարունակվում է խորհրդարան մտած արմատական ընդդիմության և մեծամասնության բանավեճը, որի զգալի մաս է կազմում Արցախը «հանձնելու» կամ «ծախելու» թեման: Արմատական ընդդիմությունը շարունակում է հետպատերազմյան պարզունակ գիծը՝ Արցախը «ծախելու» կամ «հանձնելու» վերաբերյալ, պատերազմի պատճառները, պարտության պատճառները, հետպատերազմյան իրավիճակի անելիքները առավելապես պահելով զգայական տիրույթում, դրա քաղաքական շահեկանությունից դրդված, իսկ մեծամասնությունն էլ պատասխանում է՝ արմատական ընդդիմությանը հիշեցնելով իրենց իշխանության տարիներն ու մեղմ ասած անարդյունավետ կառավարումը, որի հետևանքը Հայաստանի ռազմա-քաղաքական դիմադրունակության ցածր դինամիկան ու աստիճանն էին:

Արցախը «դուք հանձնեցիք», ոչ՝ «դուք հանձնեցիք», բանավիճում են խորհրդարանական ընդդիմությունն ու մեծամասնությունը: Մեծ հաշվով, այդ բանավեճը եղել է հայաստանյան ներքաղաքական կյանք կոչվածի առանցքը ավելի քան քառորդ դար, հաղթանակից հետո: Պարզապես, այն ժամանակ ընդդիմությունները իշխանություններին մեղադրում էին ներկա կամ ապառնի տրամաբանությամբ՝ «ծախում» եք կամ «ծախելու» եք, իսկ իշխանություններն էլ նույն տրամաբանությամբ հակադարձում էին՝ դուք եք «ծախելու» կամ «ծախում»: Հիմա, «բանավեճը» պարզապես տեղափոխվել է արդեն «անցյալ ժամանակով» խոսելու տիրույթ: Արցախի հարցի, հայկական պետականության ճակատագրում այդ հարցի տեղի, համատեքստի, դրա սպասարկման խորքային հայեցակարգի ահռելի բացի համար պատասխանատվության խնդիրը անշուշտ էական նշանակություն ունեցող հարց է առ այսօր, առավել ևս պարտությունից հետո, երբ կա պատմության ընթացքը շրջելու անհրաժեշտություն, նոր պարտության առաջ չկանգնելու համար:

Մյուս կողմից սակայն, այդ անհրաժեշտությունն ինքնին պահանջում է պատասխանատվություն այսօր, ոչ թե քառորդ դար եղած պարզունակ «բանավեճի» շարունակություն: Այն իհարկե քաղաքականապես հարմար է բոլորին, որովհետև շատ ավելի բարդ է կոնկրետ դիրքորոշումներ և օրակարգեր ձևավորելն ու դրա համար պատասխանատվություն ստանձնելը, նաև դրանով քաղաքական մրցակիցների կամ իշխանության համար պատասխանատվության նշաձողեր թելադրելը: Մեղադրանքները՝ անցյալ, ներկա, թե ապառնի ժամանակով, շատ ավելի հարմարավետ են: Եվ այդ հարմարավետությունն է ընտրել թե հայաստանյան, թե արցախյան էլիտա կոչվածը ավելի քան քառորդ դար, այդպիսով պետական ընթացքը հանգեցնելով ծանր հետևանքի:Եվ այժմ փաստացի շարունակվում է նույնը, պարզապես արդեն ոչ միայն անձամբ, այլ նաև ֆեյսբուքյան ֆեյքերի ահռելի բանակներով: Այդ ամենի մեծ վտանգը այն է, որ հայ ժողովրդի մոտ կարող է ի վերջո արմատավորվել խաղից դուրս մնալու գիտակցումը՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում: Մի բան, որի մեծ ցանկությունն անշուշտ ունեն նախ Ադրբեջանն ու Թուրքիան, հետո նրանց հետո գործակցող այլ խաղացողներ, որոնք տիրապետում են ռեգիոնալ մեծ խաղի հմուտ տեխնոլոգիաների, այդ թվում հայաստանյան քաղաքական իրականության վրա ազդեցության մեխանիզմների իմաստով: Եվ ով գիտե, գուցե այդ ազդեցության մեխանիզմներն են նաև շարունակում թելադրել Արցախի հարցում «պարապ», անհամարժեք ու վտանգավոր «դիսկուրսը», բովանդակության, հայեցակարգերի, գաղափարների և պատասխանատվության մրցակցություն խթանելու փոխարեն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում