
Պեկինի կենդանաբանական այգում այցելուների զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի տեսագրությունը օգոստոսի 10 -ին հրապարակել է New York Post-ը:
Կադրերում երևում է, թե ինչպես են կռվում երկու խմբի այցելուները: Նշվում է, որ կռվողները երկու ընտանիքի անդամներ են:
Ծեծկռտուքին մասնակցել է նաև մի կին՝ երեխան գրկին: Նա սկզբում ոտքով հրել է մի աղջկա, այնուհետև սկսել է քաշել նրա մազերից: