Thursday, 07 12 2023
Մեր ձեռքերին արյուն չկա, իրենց հետ չխառնեն. ԱԺ նախագահ
Ալենի եղբայրն իրենից ավելի լավն է, բարեկիրթ, ռումիներեն էլ գիտի. Արսենյան
14:30
ԱՄՆ սենատը չի հաստատել Ուկրաինային, Իսրայելին և Գազային 110 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը
14:20
ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են ռուսական կործանիչները
Հայտնի է Ռուսաստանի նախագահական ընտրությունների օրը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելը թույլ է տվել դեպի Գազա վառելիք մատակարարել
13:50
Հայաստանը հրեաների համար տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ռազմական ակադեմիայի կուրսանտները զինված ուժերում ծառայության անցնելիս բնակարան կստանան
Անահիտ Ավանեսյանը Գանայում անդրադարձել է առողջապահական համակարգի զարգացման միտումներին
Անընդունելի է ասել՝ եթե չենք ընտրում Հարությունյանին, ուրեմն ձեռնոց ենք նետում քաղհասարակությանը
Ոչ մեկի համար դոշ տալու հարց չկա, բայց պետք չէ ասել՝ նախկինները կոռումպացված էին, մենք՝ մի սուրբ
13:20
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էի, եկել եմ ԿԿՀ, բայց չեմ հիշում ինչ ճնշման մասին էր խոսքը, ասե՛ք
Հրապարակե՛ք այն փորձագետների անունները, որոնք ենթարկվել են Հարությունյանի ճնշմանը. Մինասյան
13:10
ԱՄՆ-ն դեմ է Գազայում բուֆերային զոնայի ստեղծմանը
Ալիևի նպատակը Հայաստանի աստիճանական, անցնցում կապիտուլյացիան է
Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր. նախագահ
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
Բաքվում շարունակվում է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
Հավատ չի ներշնչում, որ Քոչարյանի 20-ամյա որդին այդքան գումար կարող էր կուտակել
12:20
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վատ պատմությունների շղթան. տները ժամանակին չեն հանձնել տերերին. վարչապետը դժգոհ է
Սպիտակի երկրաշարժի 35-ամյա տարելիցն է. գործադիրը նիստը սկսել է լռության րոպեով
12:10
Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով
Վաշինգտոնի «մահակն» Ալիեւի դեմ. Տարածաշրջանը կմասնատվի աշխարհաքաղաքական ճամբարների՞
11:45
Ի՞նչ զենքեր է խնդրել Ուկրաինան ԱՄՆ-ից
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ

Մարտունու որոշ բնակավայրերի հարեւանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում. ԱՀ ՄԻՊ

Մարտունու շրջանի Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներ ղեկավարների ու բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել եմ բնակչության տարբեր իրավունքների պաշտպանության իրավիճակին, իրավունքների իրացման հնարավորություններին և առկա խնդիրներին:

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի վերանշյալ համայնքները՝ մասնավորապես Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը, հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ, և այդ համայնքների հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է համայնքների բնակչության ֆիզիկական և հոգեկան անվտանգության համար՝ մասնավորապես հաշվի առնելով Արդեբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու վարքագիծը: Ուստի՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ՝ խաղաղ բնակչության անվտանգային իրավիճակը բարելավելու՝ մասնավորապես ադրբեջանական զինված ուժերի հենակետերը խաղաղ բնակավայրերի հարևանությունից հեռացնելու ուղղությամբ: Այս մասին գրել է Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Համայնքների հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաև գյուղացիների զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձևերով՝ մի դեպքում գյուղացիներն, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր կենդանիները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետք է գործադրվեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի և անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ՝ ի թիվս այլ հարցերի հատուկ ուշադրություն հրավիրելով Նոր շեն, Ավդուռ և Մյուրիշեն համայնքներում խիստ արտահայտված ջրամատակարարման հետ կապված խնդիրներին: Նշված համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են:

Հանդիպումների ընթացքում հավաքագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվելու են պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ հստակ և գործնական քայլերի ձեռնարկմանը»,- գրել է Ստեփանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում