Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Երևանի կոշտ հայտարարությունը պաշտպանության նախարարի Մոսկվա այցից առաջ

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին մեկնում է Մոսկվա, ՌԴ նախարար Շոյգուի հրավերով: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ և ռեգիոնալ խնդիրներ: Հատկանշական է, որ Արշակ Կարապետյանը Մոսկվա է մեկնում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցի ժամանակ: Ավելին, նախօրեին ընդունելով Զասին, Կարապետյանը բավականին կոշտ հանդիմանություն էր արել նրա հասցեին, նշելով, թե Հայաստանում Զասին սպասում էին մայիսին՝ երբ ադրբեջանական զինուժը մի քանի կմ խորացել էր Հայաստանի սուվերեն տարածք, սակայն այդ այցը տեղի չունեցավ: Այլ կերպ ասած, Արշակ Կարապետյանը փաստորեն ակնարկել է, որ Զասը օգոստոսին այցելել է ըստ էության անիմաստ և Հայաստանը չունի այդ այցի կարիքը, չի տեսնում դրա որևէ օգտակարություն:

Արշակ Կարապետյանը նաև խոսել էր այն մասին, որ բավարար չէ օպերատիվ իրադրության զարգացումների հանդեպ ՀԱՊԿ որոշումների կայացման մեխանիզմի համարժեքությունը: Դրան էլ զուգահեռ, Արշակ Կարապետյանը խոսել էր այն մասին, որ Հայաստանի համբերությունն անսպառ չէ ու Երևանը իրեն իրավունք է վերապահում խաղաղ ճանապարհով չլուծվելու դեպքում, ուժով լուծել սահմանային հարցը, որ առաջացել է Ադրբեջանի ստորաբաժանումների մայիսյան գործողության հետևանքով:

Այդպիսով, պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ցուցաբերած բավականին կոշտ ընդունելությունից հետո մեկնում է Մոսկվա, կամ գուցե ավելի ճիշտ է ասել՝ Հայաստանի պաշտպանության նախարարը Շոյգուի հրավերով Մոսկվա մեկնելուց առաջ բավականին կոշտ ընդունելության է արժանացնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Ստանիսլավ Զասի այցը Հայաստան այդքան էլ չի արտահայտում ռուսական քաղաքականության կամ դիրքավորման միտումներ, ինչպես ընդունված է համարել ՀԱՊԿ գործողությունների առումով: Այլապես, ոչ միայն չէր լինի պաշտպանության նախարարի կոշտ հանդիմանությունը՝ Երևանի համար հազիվ թե նպատակահարմար դիտվեր Մոսկվա մեկնելուց առաջ սրել մթնոլորտը, այլ նաև չէին զուգորդվի Զասի և Արշակ Կարապետյանի այցերը: Սա նշանակում է, որ Երևան-Մոսկվա օրակարգում քննարկվում են բաներ, որոնք չկան Երևան-ՀԱՊԿ օրակարգում:

Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ ադրբեջանցիները նախօրեին խախտել են հրադադարը Արցախում՝ Շոշ-Մխիթարաշեն ուղղությամբ, ինչի վերաբերյալ Արցախի ՊԲ տարածել է հայտարարություն, զգուշացրել Բաքվին և տեղեկացրել ռուսական խաղաղապահ առաքելությանը: Բաքվին թերևս չի գոհացրել Զասի հանդեպ երևանյան վերաբերմունքն ու այդ ֆոնին էլ Հայաստանի պաշտպանության նախարարի Մոսկվա այցը: Հնարավոր է, որ չի գոհացրել նաև Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը, որ տեղի է ունեցել նախօրեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում