Մեր կառավարությունում այնքան ինքնաքննադատություն կա, որ երբեք ՀՀ ոչ մի կառավարությունում չի եղել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Պագամավորը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, առաջարկեց գնահատական տալ 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում ծառայած իր որդուն։
«Ձեր սանդղակով գնահատական տվեք ձեր որդուն այս ամբիոնից։ Ասում եք, որ չափից շատ երիտասարդացրել ենք ԶՈՒ-ի ղեկավարությանը։ Վիգեն Սարգսյանին մենք չենք նշանակել, դուք էիք նշանակել։ Ուտելիքների մասին եք խոսում, բայց մեր գործընկերները փաստեցին, թե բանակում ինչպիսի սնունդ է եղել»,-նշեց Արփի Դավոյանը։