Wednesday, 06 12 2023
Մեկ քայլ ետ, երկու քայլ առա՞ջ
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար

ԱՄՆ իրանյան նոր նախաձեռնությունը. Հայաստանը պետք է լինի պատրաստ

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը առաջիկա օրերին կայցելի Թեհրան, որտեղ նոր նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը նրան կհղի Իրաքում տեղի ունենալիք ռեգիոնալ անվտանգության Վեհաժողովին մասնակցելու հրավեր: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունենալիք Վեհաժողովին ծրագրվում է հրավիրել Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Կատարի, նաև Թուրքիայի ղեկավարներին: Իհարկե փորձագիտական հանրության համար դժվար պատկերացնելի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդունի հրավերը, հաշվի առնելով, որ լարված հարաբերության մեջ է Եգիպտոսի նախագահ Սիսիի հետ: Կհաջողվի՞ կազմակերպիչներին հաղթահարել այդ անհանդուրժողությունն Էրդողանի մոտ, պարզ չէ: Ընդ որում, կազմակերպիչների մասին խոսելիս, այստեղ թերևս պետք է նկատի ունենալ ոչ թե հենց Իրաքը, այլ թերևս շատ ավելի հետաքրքիր նախաձեռնություն: Խոսքը Վաշինգտոնի մտադրության մասին է, ուր բոլորովին վերջերս այցելել էր Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին:

Ինչպես նշում են փորձագետները, մեծ հավանականությամբ հենց Վաշինգտոնում է հղացել Իրաքում ռեգիոնալ անվտանգային Վեհաժողով կազմակերպելու գաղափարն ու դրա շրջանակը քննարկվել է Իրաքի վարչապետի հետ: Իհարկե, անկասկած է, որ այստեղ կա հնարավոր մասնակիցների, կամ պոտենցիալ մասնակիցների միջև խնդիրների չափազանց բարդ կծիկ և բանն այստեղ միայն Թուրքիայի նախագահի վերաբերմունքը չէ Եգիպտոսի նախագահի նկատմամբ: Այստեղ զգալի հարց է, թե արդյո՞ք Թեհրանի համար ընդունելի է լինելու այն գաղափարը, որին առնչություն ունի Վաշինգտոնը և որով ըստ էության փորձ է արվում Իրաքը վերածել լայն իմաստով իրան-ամերիկյան որոշակի երկխոսության հարթակի: Ըստ ամենայնի, ամերիկացիները այնքան էլ մեծ հեռանկար չեն տեսնում Վիեննայի ուղիղ գործընթացի առումով և փորձում են Իրանին անել անուղղակի երկխոսության ավելի լայն առաջարկ, Իրաքի կամ այսպես ասած իրաքյան ռեգիոնալ պլատֆորմի միջոցով, ներգրավելով այնտեղ նաև Թուրքիան ու արաբական առաջատար երկրները: Կգնա՞ Իրանն այդ առաջարկին ընդառաջ:

Բանն այն է, որ այստեղ Իրանի դիրքորոշումը գուցե շատ ավելի կարևոր է, քան Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերմունքը: Ավելին, Իրանի համաձայնության դեպքում Էրդողանը թերևս անգամ դժկամությամբ, բայց կփորձի դուրս չմնալ երկխոսությանբ իրաքյան պլատֆորմից: Մյուս կողմից, Թուրքիան կարող է փորձել նաև տորպեդահարել այդ պլատֆորմը, առավել ևս, որ այդ գործում նա կարող է ակնկալել Մոսկվայի աջակցությունը:

Համենայնդեպս, մոսկովյան շրջանակների ուշադրությունը, և բավականին մտահոգ տոնայնությամբ ուշադրությունը Իրաքում հնարավոր ռեգիոնալ Վեհաժողովի հանդեպ, հուշում է, որ Ռուսաստանը այստեղ տեսնում է մերձավորարևելյան ռեգիոնալ միջավայրում ԱՄՆ դիրքերի ամրապնդման, նոր կոնֆիգուրացիայի ձևավորումով անվտանգային նոր միջավայրի հաստատման միտում, այդ թվում իրան-ամերիկյան հնարավոր երկխոսության հեռանկարով: Իհարկե պարզ չէ, թե այդ գործընթացին ինչպես է վերաբերելու Պեկինը, որը ներկայումս Իրանը վերածում է իր ռեգիոնալ «պրոքսի» հարթակի:

Ակնառու է մի հանգամանք, որ իրաքյան պլատֆորմի նախաձեռնության հնարավոր առարկայացումը հիմնավոր ազդեցություն է թողնելու ռեգիոնալ անվտանգային լայն մրջավայրի, այդ թվում Կովկասի համար: Այլ կերպ ասած, իրաքյան պլատֆորմի հաջողությունը կարող է զգալիորեն շոշափել նաև Հայաստանի համար կարևոր շահեր: Երևանն անշուշտ հեռու է, սակայն ձեռքը զարկերակին պահելը թերևս լինելու է հույժ կարևոր, հնարավոր փոփոխություններին անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու համար: Այդ իմաստով Հայաստանը իրաքյան պլատֆորմի պոտենցիալ մասնակիցների շրջանակի առումով ունի սերտ և ջերմ հարաբերություն գործնականում բոլորի հետ, բացառությամբ Անկարայի: Ըստ Բաղդադի ուղղությամբ ծավալվող զարգացումների, Հայաստանը թերևս պետք է փորձի դրա շուրջ հնարավոր ներգրավվածություն ունեցող պետությունների հետ՝ Հայաստան-Իրաք, Հայաստան-Եգիպտոս, Հայաստան-ԱՄԷ, Հայաստան-Կատար, Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների միջոցով առավելագույն էֆեկտ ստանալ անվտանգային հավանական նոր պայմանավորվածությունների տրամաբանությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում