Օգոստոսի 9-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում այրվում է խանութի տանիք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։13-ին։ Այրվել է չշահագործվող շինության տանիքի փայտե կառուցատարրերի (ընդհանուր՝ 400 քմ) մոտ 200 քմ հատվածը։