Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը նրան է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը, նաև Նախիջևանի ուղղությունից ադրբեջանական պարբերական սադրանքները: Ստանիսլավ Զասը, ինչպես հայտնի է, Հայաստան է այցելել օգոստոսի 9-10-ը: Այդ իմաստով, հատկապես Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը սահմանային իրադրության առնչությամբ տեղեկություն ստանալու ֆոնին, թերևս հետաքրքիր հարց է առաջանում՝ Ստանիսլավ Զասը կունենա՞ հայ-ադրբեջանական սահմանագոտու այդ հատվածներ այցելելու և, օրինակ Հայաստանում Իրանի, ԱՄՆ դեսպանների օրինակով իրադրությանը տեղում ծանոթանալու քաղաքական համարձակություն: