Thursday, 29 02 2024
01:00
Թրամփը մտավոր ունակությունների ստուգման թեստ է հանձնել
00:53
Պետդեպը չի արձանագրում ՌԴ կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ
00:51
«Ուկրաինայում չեն լինի ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորքեր»․ Շոլց
00:30
«Եթե Ուկրաինան տապալվի, ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պայքարի դուրս գալ Ռուսաստանի դեմ»․ Պենտագոնի ղեկավար
Հայերի նկատմամբ ատելությունը սպի է թողնում պատմության մեջ․ իտալացի պատգամավորը՝ Ստեփանակերտում Ազնավուրի կիսանդրին քանդելու մասին
Հնդկաստանի քաղաքացիները ծեծկռտուք են սարքել, նրանցից մի քանիսը որոնվում են
Բյուրական գյուղում տնակ և 1000 քմ խոտածածկույթ է այրվել
Արարատ Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
Կառավարության առաջարկած «3 միլիոնը» արցախցիներին հիասթափեցրել է
Եղբայրները վիճել են, այդ թվում դանակներով, նրանց տեղափոխել են հիվանդանոց
Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները. Բեռլինը շտապեցնում է
Որդին ձեռքերով, ձեռնափայտով ծեծել Է հորն ու հափշտակել 59 հազար դրամ
Ալիևը կիրառում է Սերբիայի մեխանիզմը. ձգձգելով բանակցությունը հասունացնել պատերազմ
Ռուսական մեդիան ինքնատիրապետումը նորից կորցրել է. «ալիքը փոխելու» ժամանակը
ՀԱՊԿ-ը կարող է քանդվել ոչ միայն Հայաստանի ձեռքով
Բաքուն իր դեմ բարձրացած ալիքը փորձում է կանգնեցնել. իսկ այն առայժմ միայն ուժեղանում է
Մոսվկայում մենաստանում հրդեհ է բռնկվել
Վերին Խոտանան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է
Պուտինի «մերկությունը». կայցելի՞ նա Թուրքիա
Էդմոն Մարուքյանը վարչապետին ներկայացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում
Մոսկվայում տղամարդը կրակ է բացել շտապօգնության մեքենայի մեջ
«Վանաձոր» ՔԿՀ-ում պահման պայմանների պատճառով հացադուլ է հայտարարել 53 դատապարտյալ
Ասում են՝ քոլիկները քանդեք. դե ձեր դղյակները չունենք. Նորքում լարված էր
Նոր թեժ կետ եւ ազդեցության նոր ալիք դեպի Կովկաս
20:50
Բրիտանիան կարող է վաճառել իր ավիակիրը
Իր 3 երեխաների նկատմամբ նախ ինքն էր սեռական ոտնձգություն կատարել, հետո փողի դիմաց հանձնել ընկերոջը
Ներկայիս Ալիևին ստեղծել է ՀՀ թշվառ քաղաքական էլիտան
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր
ԱԺ պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպանին
Քասախում սպանության և այլ հանցագործության վերաբերյալ վարույթով երեք անձ կալանավորվել է

Արմեն Մուրադյանը «Թաֆթս» համալսարանի դասախոսի հետ քննարկել է բժշկական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հյուրընկալել է Բոստոնից Հայաստան ժամանած ԱՄՆ ի «Թաֆթս» համալսարանի կլինիկական դասախոս, Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, Advance Armenia Foundation-ի ներկայացուցիչ Անուշ Սահակյանին:

ԵՊԲՀ-ից տեղեկացրել են, որ Ա. Սահակյանը, չլինելով ԵՊԲՀ շրջանավարտ և 31 տարի ապրելով արտերկրում, մշտապես կապի մեջ է հայ գործընկերների հետ և մեծ նպատակ ունի նպաստել 100-ամյա բժշկական դարբնոցում, ծննդավայրում նոր ծրագրերի իրականացմանը:

Նախորդ տարի իր ղեկավարած Health for Armenia Initiative նախաձեռնության շրջանակում նա արդեն սարքավորումներով աջակցել է «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքին:

Այս անգամ հայրենիք կատարած այցի շրջանակում մասնագետը եղել է նաև Արցախում, աշխատանքային տարբեր հանդիպումներ ունեցել հայաստանյան բժշկական կազմակերպություններում:

Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրի նախաձեռնողականությունը, նշել է, որ ԵՊԲՀ-ն բաց է համագործակցության համար՝ ուսումնական, կլինիկական, գիտական, ինչպես նաև սոցիալական ուղղվածության ոլորտներում:

Ռեկտորն ընդգծել է, որ համագործակցության առանցքում կլինեն ուսումնական՝ մասնավորապես գրադարանային ցանցի բարելավման ծրագրերը:

Բուհի ղեկավարն անդրադարձ է կատարել նաև հայ սովորողների արտերկրում հետազոտական ծրագրերի իրականացման, վերապատրաստումների, փոխանակային ծրագրերի հնարավորություններին՝ կարևորելով վերադարձից հետո հայրենիքում այդ ծրագրերի կիրառումն ու տարածումը:

Health for Armenia Initiative նախաձեռնության հիմնադիրն էլ նշել է, որ այս այցի նպատակն առողջապահության ոլորտի կարիքների գնահատումն է՝ սկսած բժշկական կրթությունից մինչև բուժսպասարկում:

Անուշ Սահակյանը բժշկական կրթություն է ստացել Նյու Յորքում, կլինիկական օրդինատուրա է անցել Բոստոնում, ունի նաև հանրային առողջության մագիստրոսի և կլինիկական ինֆորմատիկայի մասնագետի կրթական աստիճաններ:

Սեպտեմբերի վերջին նախատեսվող այցի շրջանակում, նա դասախոսությամբ հանդես կգա ապագա բժիշկների և հայ գործընկերների համար՝ խոսելով հանրային առողջապահական թեմաների, այդ թվում՝ պատվաստվելու կարևորության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում