Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Տուգանվել են ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերություններ. ՄՊՀ

Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:

Վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման: Օրինակ, ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալի կերպով կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է:

Ընկերությունների նշված վարքագիծը Հանձնաժողովի որոշմամբ որակվել է վերջիններիս կողմից գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:

Տեղեկացնում ենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հարուցված վարչական վարույթը «Լուսակերտ», «Լուսակերտի «էլիտ», «Գնթունիք» և «Վարիանտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասով կարճվել է:

Հիշեցնում ենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում