Տավուշի մարզում, մասնավորապես, Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահների ուղեկալ է տեղադրվել։ Ռուս սահմանապահները ինչո՞ւ են հասել Տավուշ, այն դեպքում, երբ սահմանային լարվածություն կա Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Անկլավների փոխանցման հարցը իշխանությունը կարծես չի էլ թաքցնում, և այդ հարցը պարբերաբար նետվում է օրակարգ։ Տավուշում կան տարածքներ, որոնք ադրբեջանական են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանի և ՔՈ հիմնադիր անդամ Վլադիմիր Հովհաննիսյանի հետ: