Օգոստոսի 9-ի առավոտյան Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքը։
3,5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:24-ին Դմանիսում՝ Քվեմո Քարթլի տարածաշրջանի Սամեբա գյուղի մերձակայքում: Երկրորդ՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նույն տեղանքում առավոտյան ժամը 08:03-ին:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել: