Friday, 01 03 2024
12:30
Մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրունին
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու մի շարք դեպքեր բացահայտելու մասին
12:15
ԱՄՆ սենատը տապալել է Թուրքիային F-16-երի վաճառքն արգելափակող նախաձեռնությունը
Այսօր 2008թ. մարտի 1-ի ոճրագործության 16-ամյա տարելիցն է. ճեպազրույցները սկսվեցին 1 րոպե լռությամբ
Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը ՆԳՆ-ի գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը
Ռուսաստանը «երկրորդ ճակա՞տ» է պարտադրում
11:45
Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել
11:30
Թուրքիային վաճառվող F-16-երը փաստացի օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատոր
11:20
Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը. դատախազը գործն ուղարկել է դատարան
11:00
Լուկաշենկոն կմասնակցի 2025թ․ նախագահի ընտրություններին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Տիգրան Ավինյան
Գարնան առաջին օրը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:30
Մաքուր հիացմունք. HONOR X8b սմարթֆոնի տեսություն
10:15
Նավթի գներ․ 29-02-24
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ «Խոր Վիրապ»–ի արգելավայրում
Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին արդեն «դատավճիռ» է կարդում
Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյանը Մարտի 1–ի մասին
Թշնամու զորքը պետք է վտարվի մեր երկրից
Այսօր Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցն է
Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալ Հայաստանին
Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը. «Հրապարակ»
Ozon հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա. «Ժողովուրդ»
Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ. «Հրապարակ»
Խոպանից եկած գումարները նվազել են. հարկման հետքերով. «Ժողովուրդ»

Զեկույց․ Թուրքիայում թշվառությունը ամենաբարձր մակարդակի է հասել

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցությունը երկրի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույց է հրապարակել։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, ըստ այդմ՝ Թուրքիայում տիրող տնտեսական անորոշությունը, աճող ինֆլյացիան (գնաճ) ու գործազրկությունը այդ երկիրը հասցրել են թշվառության ինդեքսի ամենաբարձր հորիզոնականներ։ Oxford Econommics-ի կողմից կազմվող այդ ինդեքսում Թուրքիան վերջին տարիներին միշտ առաջատարների շարքում է։ Երկրների թշվառության մակարդակը հաշվարկվում է գործազրկության ու գնաճի համադրմամբ՝ բնակչության միջին տնտեսական վիճակը ցույց տալու նպատակով։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում գործազրկությունը 13․2 տոկոս է, իսկ ինֆլյացիան՝ 18․95 տոկոս։ Հետևաբար, Թուրքիայի թշվառության միավորը՝ 32 է։ Դա վերջին տարիներին այս ոլորտում Թուրքիայի ստացած ամենաբարձր միավորն է։

Թուրքիայում ամռան ամիսներին անգամ գնաճը շարունակվում է։ Միայն հուլիսին ինֆլյացիայի մակարդակը բարձրացել է 1․8 տոկոսով։ Դա վերջին տարիների համար Թուրքիայում սպառողական գների աճի ամենամեծ ցուցանիշն է։ Իսկ տարեկան ինֆլյացիան կազմել է 18.95 տոկոս, ինչը վերջին 27 ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։

Զեկույցում անվստահություն է հայտնվել նաև Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների նկատմամբ։ Ըստ TÜİK-ի՝ վերջին ամիսներին երկրում զգալի նվազել է գործազուրկների թիվը։ Մինչդեռ ԺՀԿ զեկույցի հեղինակները համոզված են, որ երկրում գործազրկության իրական մակարդակը 27․4 տոկոս է ու այն անփոփոխ է մնացել։ Այլ կերպ ասած՝ իրականում այս պահին Թուրքիայում 9․7 մլն գործազուրկ կա։

Արձանագրվել է, որ սննդի ոլորտում տարեկան գնաճը կազմել է 24․92 տոկոս։ Սննդի ծախսերը սպառողների ընդհանուր ծախսերի ամենամեծ մասն են կազմում։ Մարդիկ իրենց ընդհանուր ծախսերից շուրջ 25․9 տոկոսը տրամադրում են սննդին։ Իսկ հատկապես աղքատ բնակչության ծախսերի շուրջ 35 տոկոսը կատարվում է միայն սնունդ ձեռք բերելու նպատակով։ Երկրորդ ամենածախսատար ոլորտը, որի համար սպառողները ծախսում են իրենց գումարի շուրջ 15 տոկոսը, տրանսպորտն է, որտեղ գնաճը կազմել է 24․6 տոկոս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում