Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իրականությունը բաց աչքերով․ Որքան ենք զիջում Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին․․․

Տոկիոյի օլիմպիական խաղերում, մեդալների ամփոփիչ հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 69 –րդ տեղը։ Մերոնք ներկայացան 17 մարզիկով , որոնցից չորսը դարձան մրցանակակիր ։ Նրանք են` փոխչեմպիոններ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, բրոնզե մրցանակակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ընդհանուր հաշվարկով առաջին հնգյակում են ԱՄՆ –ի ՝ 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե, Չինաստանի ՝ 38 ոսկե, 32 արծաթե, 18 բրոնզե , Ճապոնիայի՝ 27 ոսկե, 14 արծաթե, 17 բրոնզե, Մեծ Բրիտանիայի՝ 22 ոսկե, 21 արծաթե և 22 բրոնզե և Ռուսաստանի՝ 20 ոսկե, 28 արծաթե և 23 բրոնզե օլիմպիական թիմերը։Խաղերին մասնակցեցին 205 երկրների օլիմպիական հավաքականներ ։ Մեդալներ նվաճեցին 93 երկրների ներկայացուցիչներ։ Նախորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը մեկ ոսկե և երեք արծաթե մեդալով զբաղեցրել էր 42-րդ հորիզոնականը։ Ամփոփելով մերոնց ելույթը Տոկիոյում ցավով պետք է արձանագրենք, որ 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի համեմատ ունենք ետընթաց։ Այո, ունենք բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ, որոնք անում են հնարավորինը մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Ունենք նաև անհատներ, որոնք լինելով սպորտի սիրահար անհատույց ներդրումներ են կատարում։

Բայց արդյո՞ք եղածը բավարար է Օլիմպիադայի մակարդակով լուրջ հաջողության հասնելու համար։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Ցավով պետք է արձանագրենք նաև, որ մեդալների ամփոփիչ հաշվարկում Հայաստանն ունի ամենացածր դիրքը տարածաշրջանում։ Եվ այսպես՝ Ադրբեջանը 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով ընդհանուր հաշվարկում 67-րդն է։ Թուրքիան 2 ոսկե, 2 արծաթե և 9 բրոնզե մեդալով 35-րդն է, իսկ Իրանը 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով 27-րդը։ Անդրադառնանք նաև Վրաստանին, որը վերջնական հաշվարկով զբաղեցրեց 33-րդ հորիզոնականը։ Վրացիները նվաճել են երկու ոսկե, 5 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Ի դեպ Վրաստանը 4 մեդալ նվաճել է ձյուդոյում ինչը խոսում է այն մասին, որ հարևան երկիրը դառնում է այս մարձաևի խոշոր տերություն։ Եվ ընդհանրապես պետության կողմից սպորտի նկատմամբ պատշաճ մոտեցումը տալիս է արդյունք։ Նախորդ օլիմպիական խաղերում Վրաստանը 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալով 38-րդն էր։ Արձանագրենք, որ 5 տարվա ընթացքում Վրաստանն արձանագրել է կայուն աճ։ Նույնը կարելի է ասել Թուրքիայի մասին։ Վերջինս Ռիոյի օլիմպիադայում 1 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով 41-րդն էր և ընդամենը մեկ կետով էր գերազանցել Հայաստանին։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ Արձանագրված ռեգրեսն այնուամենայնիվ պետք է օրինաչափ համարել։ Անդրադառնանք թերևս ամենաթարմ օրինակին։ Մարզական ֆեդերացիաների 2021 թվականի պետական բյուջեով ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 20 տոկոսվ: Մասնավորապես, պետական ֆինանսավորում ունեցող 34 մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը կրճատվել է գրեթե 170 մլն դրամով: Մինչ այդ մարզական ֆեդերացիաները ստանում էին մեկ միլիարդ դրամ աջակցություն։

Սպորտի նկատմամբ այս անհասկանալի և անլուրջ մոտեցումը նորություն չէ Հայաստանում: Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ ընդամենը 2 մլն դոլարով 34 մարզաձև պահելը անհեթեթություն է: Օրինակ նշենք, որ հարևան Վրաստանում այս թիմը տատանվում է 63-ից 65 մլն դոլարի սահմաններում: Բայց պարզվում է, որ նույնիսկ 2 մլն դոլարն է Հայաստանում շատ համարվել սպորտի համար:Հետևաբար ունենք այն, ինչ ունենք։ Մենք խոսում ենք վատ մրցավարության, հայի բախտի մասին, բայց մոռանում ենք, որ հայկական սպորտում զարգացման համակարգ ուղղակի չկա։ Այս կերպ շարունակելու դեպքում 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերում հնարավոր է երկու անգամ ավելի քիչ մեդալներ նվաճենք, կամ ընդհանրապես չնվաճենք։ Նույն Արթուր Ալեքսանյանը և Սիմոն Մարտիրոսյանը մեր երկրի համար մեդալ էին նվաճել նաև 2016 թվականին։ Նվաճեցին նաև Տոկիոյում։ Մենք այսօր էլ հույսներս դրել ենք Մարտիրոսյանի և Ալեքսանյանի վրա ակնկալելով որ նրանք մեդալ կբերեն նաև հաջորդ օլիմպիադայում։

Մենք կրկին չենք ընդունում, որ մեդալներ նվաճելու համար անհրաժեշտ է համակարգային լուծումներ։ Եկել է լուրջ հետևություններ անելու ժամանակը։ Դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետը ներկայացնելով մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակները՝ ասել էր, որ Հայաստանը պետք է ունենա 25 օլիմպիական ոսկե մեդալ։ Թե ինչպես ենք պատրաստվում նման արդյունքի հասնել՝ դժվար է ասել։ Հուսանք, որ ՀՀ վարչապետը ունի 25 մեդալ նվաճելու ռազմավարություն։ Այս պահին անկախ Հայաստանն ունի ընդամենը երկու օլիմպիական ոսկի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում