Յեյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամերիկյան հնագույն քաղաք Մաչու Պիկչուն, որը գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում և հաճախ անվանում են «ինկերի կորած քաղաք», հայտնվել է մի քանի տասնամյակ ավելի շուտ, քան ենթադրվում էր: Պատմական համալիրի դարաշրջանի առեղծվածի բացահայտման մասին հաղորդվում է Antiquity ամսագրում հրապարակված հոդվածում:
Հետազոտողները կիրառել են Արագացուցիչ զանգվածային սպեկտրոմետրիա (AMS), որը ռադիոածխածնային թվագրման առաջադեմ ձև է՝ պարզելու 20 -րդ դարասկզբին Ինկերի կայսր Պաչակուտիի պատմական համալիրի տարածքում հայտնաբերված 26 մարդկանց աճյունների տարիքը:
Հիմնվելով հայտնի պատմական աղբյուրների վրա՝ պարզվել է, որ Մաչու Պիկչուն 20 տարով ավելի մեծ է, քան ենթադրվում էր։ Այն բնակեցված է եղել մ.թ.1420 – 1530 թթ-ին:
Նոր հետազոտությունների արդյունքները ենթադրում են, որ Պաչակուտին, որի գահակալությունը սկիզբ է դրել մինչ կոլումբիական Ամերիկայի ամենամեծ և ամենահզոր կայսրությանը, ձեռք էր բերել իշխանություն և սկսել էր իր նվաճումները տասնամյակներ ավելի առաջ, քան նշված է պատմական աղբյուրներում: