Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայկական գիծ. ով կարող է, ուշացնել պետք չէ

«Վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված տարբեր երկրների առաջնորդների շնորհավորանքներում կար թերևս մեկ ընդհանուր գիծ, հատկապես ուժային առանցքային կենտրոններից եկած շնորհավորանքների առումով: Խոսքը կովկասյան կայունության, հաշտության, խաղաղության մասին ազդակներն էին, կոչերը, ակնկալիքները, ցանկությունները և այլն: Դա կար թե Ռուսաստանի, թե Բելառուսի, թե նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, այլ երկրների ղեկավարների կամ առաջնորդների շնորհավորանքներում: Ու թեև այդ հարցում նկատելի ընդհանրությանը, այդուհանդերձ կասկածից վեր է, որ մեծ տարբերություններ կան այդ կայունության, հաշտության, խաղաղության, կամ խաղաղ բանակցության ձևերի, օրակարգերի, մեխանիզմների, ճանապարհների հարցում:

Թվում է, թե բոլորն ուզում են նույն բանը, սակայն խորքում իհարկե իրական պատկերացումներն ու ցանկությունները շատ դեպքերում էապես տարբեր են: Եվ Հայաստանը իր սահմանափակ ռեսուրսներով, իր հետպատերազմյան ծանրություններով պետք է կարողանա մանևրել այդ տարբերությունների միջև այնպես, որ մի կողմից չդառնա որևէ «գծի» մանրադրամ, մյուս կողմից չհակադրվի որևէ «գծի», այդպիսով դառնալով թիրախ դրանում ներգրավված որևէ կողմի համար: Ինչպես, ինչի՞ հաշվին կարող է սահմանափակ ռեսուրսներով պետությունը լուծել այդ խնդիրը կամ խնդիրները: Այդ իմաստով, Հայաստանը թերևս նախ պետք է կարողանա կառուցել իր «գիծը»՝ հայկական գիծը, անկասկած հաշվի առնելով եղած այն բոլոր «գծերը», որոնք ոչ միայն հնարավոր չի լինի անտեսել, այլ որոնց հետ մեր «գծի» համադրելի կամ ներդաշնակ ռեժիմը հույժ կարևոր է:

Այստեղ Հայաստանի համար առանցքային ռեսուրս է համահայկականությունը, անշուշտ ոչ թե բաժակաճառի կամ զբոսաշրջային հայրենասիրության, այլ տարբեր բնույթի առարկայական նախաձեռնությունների և նախագծերի, լինեն դրանք հասարակական-քաղաքական վերափոխումներին միտված նշանակությամբ, թե պարզապես բիզնես շահույթի: Հայկական գծի կառուցումը չունի այլընտրանք և դա կարող է դառնալ հայկական պետական նոր քաղաքականության ոտքի տակի ամուր հողը աշխարհաքաղաքական նոր իրավիճակում և նոր մարտահրավերների բնույթի պարագայում:

Ակնառու է, որ գործ ունենք իսկապես բարդ խնդրի հետ, սակայն խնդրի, որի ուղղությամբ քայլերը պետք է չուշանան: Ընդ որում, այդ ուղղությամբ պետք է դեպի Հայաստան սկսի քայլել նաև սփյուռքը, Սփյուռքի բոլոր կարող ուժերը, իրենց գաղափարներով և դրանց գործընկեր գտնելու ակնկալիքով, ընդ որում իբրև գործընկեր դիտարկելով ոչ միայն իշխանությանը: Ավելին, գտնելով առարկայական, հեռանկարային նախաձեռնությունների գործընկերներ, հնարավոր է այդպիսով ձևավորել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության գործում իշխող ուժի պատասխանատվության նոր նշաձող ու նոր միջավայր, որը էապես, որակապես տարբերվելու է անկախությունից ի վեր մինչ այժմ եղածից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում