Անհայտ հիվանդությունից կատուների զանգվածային սատկելու մասին գրել է Sky News- ը՝ հղում կատարելով Անասնաբուժության թագավորական քոլեջին:
Գիտնականները պարզում են կենդանիների սատկելու ճշգրիտ պատճառը: Ըստ նախնական վարկածի՝ կատուները կարող էին սատկել Fold Hill Foods- ի կենդանիների սննդից:
Ըստ փորձագետների՝ պատճառներից մեկը կարող էր լինել պանցիտոպենիան, որի դեպքում նկատվում է արյան բոլոր տեսակի բջիջների դեֆիցիտ:
Հիվանդությունը բարդություններ է առաջացնում ընտանի կենդանիների մոտ և երբեմն ավարտցում է մահացու ելքով: Բրիտանացիներին խնդրել են ձեռնպահ մնալ ընտանի կենդանիների սննդի համար այս ապրանքանիշի օգտագործումից: