Ճապոնիայի հարավ -արևմուտքում 160 հազար բնակիչների տարհանում է հայտարարվել «Լուպիտ» թայֆունի պատճառով: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Այսպես, Կյուսու կղզու հյուսիսային հատվածում գրեթե 139 հազար մարդ ստացել է տարհանման վերաբերյալ հաղորդագրություն. Ֆուկուոկա պրեֆեկտուրայում այդպիսի հաղորդագրություն է ստացել վեց հազար ճապոնացի, Օիտա պրեֆեկտուրայում՝ գրեթե երկու հազար, Կագոսիմա պրեֆեկտուրայում՝ 13 հազար բնակիչ: