Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը մտադիր է վեպ գրել կորոնավիրուսի մասին: Նա համապատասխան հայտարարություն է արել The View with Whoopi Goldberg թոք շոուի եթերում:
«Ես ուզում եմ գիրք գրել հատուկ կորոնավիրուսի մասին», – ասել է Քինգը:
Գրողը նաև պատմել է, որ COVID-19 համավարակն արդեն ազդել է իր նոր վեպի՝ Billy Summers- ի բովանդակության վրա, որը հրապարակվել է այս շաբաթ: