Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացվեն 2021 թվականի օգոստոսին և սեպտեմբերին Հարավային ռազմական օկրուգի 20 զորավարժարաններում: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են օկրուգի մամուլի ծառայությունից:
«Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ զորավարժությունների փուլը կանցկացվի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը: Զորավարժությունները կանցկացվեն 20 համազորային զորավարժարաններում, որոնք տեղակայված են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում, Կուբանում Ադիգեյայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայի, Ղրիմի և ռուսական ռազմակայաններում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուսական ռազմակական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի որոշմամբ՝ գումարտակային մարտավարական վարժանքները կանցկացվեն տարբեր տեսակի մասնագետների մասնակցությամբ, ներառյալ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության, նյութատեխնիկական և բժշկական ապահովման ստորաբաժանումները։