Ամերիկյան Մինեսոտա նահանգի Վիկտորիա քաղաքում մեկ շարժիչով Mooney M20 ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա: Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է FOX 9 հեռուստաալիքը:
Նշվում է, որ ինքնաթիռը և տունը հրդեհվել են: Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել. զոհերի թիվը ճշտվում է:
Ինչպես հայտնում են վթարի ականատեսները, ինքնաթիռը սկսել է մասերի բաժանվել օդում: Դրա բեկորները ցրվել են ամբողջ շրջանում:
ԱՄՆ -ի Դաշնային ավիացիոն վարչությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը Ալեքսանդրիայի (Վիրջինիա) քաղաքային օդանավակայանից ուղևորվում էր դեպի Ինդեն Պրիրի (Մինեսոտա) քաղաքի օդանավակայան:
We're getting word of a plane crash in Victoria MN. Reportedly occurred just before 6 p.m. in the area of County Road 11 and Highway 5. By Floyd’s bar in Victoria. pic.twitter.com/oGyAxXMm4I
— CrimeWatchMpls (@CrimeWatchMpls) August 7, 2021
Just arrived at the scene of a reported plane crash in Victoria.
The scene is huge. Debris is strewn throughout the neighborhoods on both sides of Highway 5. @FOX9 pic.twitter.com/XURbIpRU2E
— Mary McGuire (@mcguirereports) August 7, 2021