Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Այսօր լրանում է ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցը

Այսօր լրանում է օգոստոսյան պատերազմի 13-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Գրում է Aliq Media-ն։

Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը:

Ցխինվալի շրջանի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սկսվեցին 2008 թվականի հուլիսի վերջերից, ինչի համար կողմերը իրար էին մեղադրում: Մեկ շաբաթ տևած սրացումից հետո, օգոստոսի 7-ի երեկոյան նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օսական կողմի դիրքերի ուղղությամբ կրակի դադարեցման հրաման տվեց: Սակայն նույն գիշերը, վրացական խաղաղապահ գումարտակի հրամանատար Մամուկա Ղուրաշվիլին հայտարարեց, որ օսական կողմից կրակոցների վերսկսվելու պատճառով ընդունվել է Ցխինվալի շրջանում սահմանադրական կարգի վերականգման որոշում:

Օգոստոսի առաջին օրերից Ռոկիի թունելի մոտակայքում մոբիլիզացված էին ռուսական 58-րդ բանակի ուժերը: Օգոստոսի 8-ից ինտենսիվ մարտեր սկսվեցին Վրաստանի զինված ուժերի և ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումների միջև:

Հաջորդ օրերին ռուսական ավիացիան ռմբակոծեց Վազիանիի և Սենակիի ռազմաբազաները, Մառնեուլի ռազմական օդանավակայանը, Գորի քաղաքը, Փոթիի նավահանգիստը և Կոդորի կիրճը:

Օգոստոսի 11-12-ին, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում մարտական գործողությունների դադարեցման մասին 6 կետից բաղկացած համաձայնագիր են ստորագրում:

Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում