Գյումրիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածները երիտասարդ ամուսիններ են։ Դեպքի վայրից SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է , որ նախնական տվյալներով տղամարդը զինծառայող էր և Ալավերդյան 70 տանը մշտական բնակություն չեն հաստատել, այստեղ են անցկացրել ամառային արձակուրդի օրերը։ Ամուսիններն ունեն հինգ տարեկան երեխա, նա չի տուժել։
Շիրակի մարզի դատախազի հաղորդմամբ, դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110-րդ և 104-րդ մասի հատկանիշներով («Ինքնասպանության հասցնել» ու «սպանություն»): Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը SHANTNEWS-ին նաև հայտնել է՝ քանի որ մահացածը զինծառայող է, գործով այս պահից արդեն զբաղվում է զինդատախազությունը, վարույթն իրականացնում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժինը։