«Աստանայի գագաթնաժողովը կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասի համար, քանի որ ևս մեկ հնարավորություն է տալիս առաջ մղելու ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,- հայտարարել է բրիտանական ոչ կառավարական LINKS կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը` ըստ ադրբեջանական1news.az-ի: Նրա համոզմամբ, կան որոշ համեստ ակնկալիքներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան պայմանավորվածության հասնել: Սակայն Սամմուտը գտնում է, որ Ադրբեջանն ամեն ինչի կդիմի` փոխելու ստատուս-քվոն. «Դրա համար նա ունի մի շարք քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ու ռազմական լծակներ: Սակայն, ըստ իս, ռազմական տարբերակի կիրառումը լիովին չի բխում Ադրբեջանի շահերից, նա պետք է իր նպատակներին ձգտի հասնել այլ միջոցներով»,-ասել է Սամուտը: