Thursday, 25 04 2024
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Ալիևի վրա կան ճնշումներ, նա փորձում է իր հակաքայլերն անել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմը տեղեկություն է տարածել Ֆրանսիայի նախագահի և Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին: Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն, Մակրոնն ու Ալիևը պայմանավորվել են գործակցել ռեգիոնալ կայունության համար, հենվելով Մինսկի խմբի համանախագահության աջակցության վրա: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Ալիևը ընդունում է Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ցանկությունը՝ ձախողել Մինսկի խմբի գործունեությունը Արցախի կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության, տապալված է․«Նոյեմբերին լրանում է Պուտին-Բայդեն հանդիպման ժամանակ սահմանված ժամկետը, երբ Ռուսաստանի Դաշնությունը պետք է իր դիրքորոշումը   ԵԱՀԿ-ի ու Հելսինկյան եզրափակիչ   ակտի նկատմամբ կատարի ու ըստ այդմ փոփոխություններ կլինեն նաև տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ այդ թվում նաև արցախյան հարցում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը վերականգնելու  մասով հնարավոր խոչընդոտներին, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Իհարկե դա հարթ գործընթաց չէ։ Ո՛չ Ադրբեջանը և  ոչ էլ Թուրքիան չեն հրաժարվի իրենց կողմից առաջ բերվող պահանջներից։ Այսօր, ըստ էության, միջազգային հանրությունն՝ ի դեմս Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պահանջում է սահմանին տեղակայել միջազգային խաղաղարար ուժեր։ Հասկանալի է, որ ո՛չ Թուրքիայի և ո՛չ էլ Ադրբեջանի համար դա հեշտ գործընթաց չէ։ Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի Դաշնությանը»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ֆրանսիայի ու միջազգային հանրության ճնշումների արդյունքում է, որ փոխվեց Ադրբեջանի դիրքորոշումը․ «Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ճնշման արդյունք է՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի վրա»։

Արդյոք  այդ ճնշումները հնարավոր պատժամիջոցների սահմանման տեսքով պետք է լինեին, հարցին ի պատասխան Անդրիաս Ղուկասյանն արձագանքեց․ «Պատժամիջոցները այն գործիքներն են, որոնք որպես կանոն օգտագործվում են նման իրավիճակներում, երբ կա խնդիր պաշտպանել միջազգային իրավունքը։ Եվ բնականաբար այդ գործիքը հանդիսանում  է ճնշման գլխավոր գործոնը»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ միանշանակ է, որ Ադրբեջանի վրա կան ճնշումներ․«Մակրոն-Ալիև զրույցին հաջորդած Ադրբեջանի հայտարարությունները վկայում են, որ Բաքվում կա խիստ դժգոհություն։ Էրդողանի հետ Ալիևի  խոսակցության ժամանակ նա  բողոքել է Էրդողանին Հայաստանից, թե իբր Հայաստանը սադրանքներ է իրականացնում։ Դատելով այս ամենից՝այո Ֆրանսիայի կողմից բարձրաձայնվող կան որոշակի ճնշումներ։ Դրանք բարձրաձայնում է Ֆրանսիան, բայց այդ ճնշումը միայն  Փարիզի կողմից չէ։ Այն նպատակ ունի Ադրբեջանին  դուրս բերել «լեգիտիմ բեսպրիդելի» ռեժիմից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի խոսքերով՝այժմ Ալիևը հասկանում է, թե ինչու են իր վրա ճնշում գործադրում ու չի ուզում դուրս գալ այդ ռեժիմից․«Նա էլ իր հակաքայլերն է անում։ Երասխում նորից սկսել են կրակել։ Մեր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրությամբ  է հանդես գալիս այդ մասին՝ նշելով, որ հայկական կողմը կրկին ստիպված է հակառակորդի կրակը ճնշելու գործողություններ իրականացնել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում