Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Եթե փոխել կառավարման համակարգը՝ապա ամբողջությամբ նախագահական համակարգի, ինչպես այսօր գործում է Արցախում

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ  աշնանը սկսվում են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական խմբի աշխատանքները։ Իշխանությունները որոշել են կրկին անցում կատարել կիսանախագահական  կառավարման համակարգին։

Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ նման որոշումը կարող է մի շարք ռիկսեր պարունակել․ «Ընդհանրապես՝ կառավարման համակարգի անընդհատ փոփոխությունը կարող է որոշակի բացասական նշանակություն ունենալ կառավարման համակարգի ֆունկցիոնալության և կառավարման կայունության համար։ Այդ փոփոխությունները խանգարում են, որպեսզի ձևավորվի հստակ  ինստիտուցիոնալ հիշողություն և պետական մարմինների այդ հաջորդայնության գաղափարը խաթարվում է։ Այն կառավարման իներցիան, որը սկսում է ձևավորվել նոր կառավարման համակարգի հիմնադրմամբ փոփոխվում է ու սկսվում է զրոյից նոր համակարգի կառուցումը։ Իմ կարծիքով՝  սա բավականին նեգատիվ երևույթ է։ Հայաստանը կրկին մի քանի տարի անցումային շրջանում է լինելու, ինչը խնդիրներ է առաջացնելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խալաթյանն ընդգծեց՝ եթե մի կողմ թողնենք, թե որքանով էր  արդարացված խորհրդարանական կառավարման համակարգի անցումը 2015 թվականին, ամեն դեպքում այդ անցումը տեղի է ունեցել՝ առանց քաղաքական ուժերի լուրջ դիմադրության․ «Այսինքն՝ թեպետ հանրաքվեն եղել է խախտումներով, այն բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունվել է ի գիտություն և դրա չեղարկման գործընթաց չի նախաձեռնվել։Նույնիսկ տաս տարի չդիմանալով՝ շուրջ վեց տարի հետո սկսում ենք նախաձեռնել նոր փոփոխություններ։ Դա նշանակում է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կրկին քաղաքական անորոշությունների փուլ է սկսվելու։ Դա իհարկե իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մենք փաստորեն վերադառնում ենք մի համակարգի, որն իր անկենսունակությունը ապացուցել է անցած տարիների ընթացքում․ «Մենք կիսանախագահականի անվան տակ իրականում ունեինք լրիվ նախագահակենտրոն, անձնակենտրոն համակարգ։ Այլ կլիներ պատկերը եթե գոնե անցում կատարվեր մաքուր նախագահական համակարգի, որը մենք ունեցել ենք 1991-1995 թվականներին։ Որոշակի առանձնահատկություններով հանդերձ, այդ ժամանակ Հայաստանում գործել է  ամերիկյան մաքուր նախագահական մոդելը։ Ցավոք սրտի քաղաքական որոշումը կարծես կրկին կանգ է առել կիսանախագահական համակարգի վրա, որը  շատ արդյունավետ կառավարման համակարգ չի համարվում»։

Արտաշես Խալաթյանի դիտարկմամբ՝ եթե գնալ փոփոխության, ապա  միայն նախագահական համակարգի․ «Ինչպես, ի դեպ, գործում է Արցախում։ Դա մաքուր նախագահական համակարգ է։ Որոշակի յուրահատկություններ կան իհարկե այս պարագայում։ Եթե նախագահին անվստահություն է հայտնվում, ապա լուծարվում է նոր խորհրդարանը։ Այսինքն՝ այնպես է արվում, որ գործնականում նախագահը և խորհրդարանը միաժամանակ ձևավորվեն ու միաժամանակ վայր դնեն մանդատները։ Մի խոսքով՝ բավականին հետաքրքիր լուծումներ են։ Մեր քաղաքական մտքում նման կառուցակարգեր կան ու այդ առումով կարելի է անգամ դրան որպես բազային հիմք ընդունել։ 1991-1995 թվականներին մենք ունեինք նախագահի ու Գերագույն խորհրդի մասին օրենք, որով սահմանվում էր այդ ժամանակվա նախագահական համակարգի հիմնական առանցքը։ Բայց եթե մենք նորից գնում ենք կիսանախագահական համակարգի, ապա պետք է նշեմ, որ այն իրականում ինստիտուցիոնալ բազմաթիվ հակասություններով համակարգ է և դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում մաքուր դասական կիսանախագահական համակարգեր քիչ թե շատ արդյունավետությամբ գործում են Ֆրանսիայում ու Պորտուգալիայում»։

Մեր զրուցակիցը նշում է, որ հիմնականում նման համակարգերը վերածվում են ավտորիտար համակարգերի, ինչպես, օրինակ, Ադրբեջանում է, Բելառուսում, Ռուսաստանում և Հայաստանում էր՝ նախքան 2018 թվականը․«Այն պետությունները, որոնք ավտորիտար ռեժիմ ունեն, զուտ դասական իմաստով կիսանախագահական պետություններ են, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են անձիշխան բռնապետությունների։

Հարցին արդյոք՝ իշխանությունների որոշումը կրկին անցել կիսանախագահական կառավարման համակարգի կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների, Արտաշես Խալաթյանը պատասխանեց․ «Ենթադրաբար այդպես էլ կլինի։ Իհարկե դա չի լինի  ինչ-որ ճգնաժամի արդյունք։ Որպես կանոն, նոր խաղի կանոնների անցման  պարագայում՝ նման սցենարը չի բացառվում։ Օրինակ՝ 4 տարի հետո, նաև գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, ու եթե որոշում կայացվի, որ նա ընտրվելու է  ժողովրդի կողմից, այո՛ ես  կարծում եմ, որ կարող են լինել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ  տեղի ունենան։ Ես նման կանխատեսում ունեմ, բայց կրկնում եմ, դա պետք չէ կապել ճգնաժամի հետ։ Պարզապես  եթե հանրաքվեյով կառավարման համակարգ փոխվի, դա կլինի ինստիտուցիոնալ, բնական զարգացում։ Եթե նախագահի լիազորությունները  լրանում են ու նոր կարգով պետք է նախագահ ընտրվի, իսկ  նրա ընտրությունը բերելու է ընդհանուր քաղաքական իրավիճակի փոփոխություն, որպեսզի խորհրդարանի ու նախագահի  միջև հակասություններ չառաջանան՝ բնականաբար այդ դեպքում ճիշտ կլինի գնալ համաժամանակյա ընտրությունների»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում