Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Այն, ինչ ունենք  նորընտիր ԱԺ-ում՝ դժվար է  անվանել ընդդիմություն, իսկ իշխանությունը շարունակելու է օգտագործել նախկինների խրտվիլակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակից է չեխիահայ քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը։

Հայաստանի նորընտիր խորհրդարանի աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Դրսից ի՞նչ դիտարկումներ ունեք, այս խորհրդարանն ինքչանո՞վ կարող է ծառայել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին:

Հայաստանի ու հայ ժողովրդի առջև այսօր հսկայական խնդիր են կանգնած։ Այդ խնդիրների լուծման համար թե՛ խորհրդարանին և թե՛ կառավարությանը անհրաժեշտ են միջազգային մակարդակի մասնագետներ, որոնք նման  խնդիրների լուծման համար ունեն փորձ ու գիտելիքներ։ Բացի այդ՝ անհրաժեշտ է, որ նրանք գիտակցեն այդ խնդիրների լուծման կարևորությունը։ Ցավոք սրտի ես նման մարդկանց առկայությունը չեմ տեսնում ո՛չ խորհրդարանում և ոչ էլ կառավարությունում։Այնուամենայնիվ դա մեր հայաստաբնակ ժողովրդի ընտրությունն էր, որին ես անձամբ հարգանքով եմ վերաբերում և հույսեր եմ փայփայում գուցե հրավիրված մասնագետների միջոցով հնարավոր կլինի անցկացնել գերանհրաժեշտ բարեփոխումները և իշխանությունը վերջիվերջո իր մեջ կամք կունենա ճանաչել այն փաստը, որ այն ճանապարհը որով որ մենք հիմա  շարժվում ենք՝ տանում է դեպի փակուղի։ Բոլորս պետք է հասկանանք, որ իբրև պետություն մեր  գոյությունը պահպանելու միակ ճանապարհը արևմուտքն է։ Այլընտարնք, ցավոք սրտի,  այսօր մենք այլևս չունենք։ Ինչքան շուտ մենք դա հասկանանք, այնքան քիչ կորուստներով կկարողանանք դուրս գալ ստեղծված  իրավիճակից։

Ընդդիմությունը կարծես հակված է ոչ թե աշխատել, այլ անընդհատ բողոքի միջոցառումներ անել Ազգային ժողովում։ Նման պայմանաներում արդյունավետ խորհրդարան կարո՞ղ ենք ունենալ։

 Այն, ինչ-որ մենք այսօր ունենք  նորընտիր խորհրդարանում՝ դժվար է  անվանել ընդդիմություն։ Դա ընդամենը նախկին իշխանավորների ներկայությունն է, որոնք  տարբեր ռեսուրսներ օգտագործելով կարողացել են մտնել խորհրդարան։ Այն իշխանավորների, որոնց վրա ընկած է հիմնական մեղքը, թե մենք ինչու ենք այսօր որպես պետություն հայտնվել այսպիսի ողբալի իրավիճակում։ Այդ <<ընդդիմությունն> այսօր չէր թաքցնում, որ խորհրդարանում իրենց զբաղվելու են միայն սադրանքով ու սաբոտաժով։ Ընդհանրապես նորմալ երկրներում ընդդիմության առաջին խնդիրը կառուցողական քննադատությունն է, որի միջոցով խորհրդարանը կարողանում է ընդունել ավելի հավասարակշռված օրենքներ ու որոշումներ։ Անկեղծ ասած՝ մեծ  ցավով եմ արձանագրում այն փաստը, որ հսկայական արևմուտքի սփյուռքի ներկայացուցչության փոխարեն մեր  ընտրող հայաստանցիների որոշ մասը նախընտրեց հենց այս անձնավորություններին, որոնց շնորհիվ ենք մենք  փաստացիորեն եկել-հասել այս իրավիճակին։ Իմ կարծիքով՝ այն ամենը ինչ ասացի որևէ լուրջ արդյունավետության չի բերի։ Հաշվի առնելով այն քաղաքական զարգացումները, որոնք տեղի են ունենում աշխարհում՝ շատ հնարավոր է, որ այս խորհրդարանը երկար կյանք չունենա։

Արտաքին քաղաքականության առումով՝ հաշվի առնելով այդ ուժերի կողմնորոշումը, ի՞նչ սպասելիքներ կան։

 Մեծ սպասելիքներ ես չունեմ, բայց որոշ դրական քայլեր՝ կոսմետիկ բնույթի կարող են տեղի ունենալ։ Սա իհարկե բավարար չէ այն բանի համար, որպեսզի մեր երկիրը կարողանա ապագա ունենալ և արագ նվաճել այն բացթողումները, որոնք այս  տասնյակ տարիների ընթացքում տեղի ունեցան։ Ներկայիս իշխանությունը շարունակելու է օգտագործել  նախկինների խրտվիլակը, որպեսզի հնարավորության չափով երկար մնա երկրի ղեկին։ Ինչքան շուտ մեր ժողովուրդը կարողանա հասկանալ այն, որ մենք հիմա պարզապես տիկնիկային թատրոնի ականատեսներ ենք, ինչքան շուտ մենք բոլորս կարողանանք գիտակցել մեր լավն ու  վատը, մեր ռեալ ապագան փակուղուց կարողանանք տարբերել՝ այնքան շուտ մենք կկարողանանք դուրս գալ ստեղծված աղետից։ Ես ավելի քան համոզված եմ, որ օրերից մի օր մենք դա կտեսնենք ու կհասկանանք, քանի որ այսօր սեղանին դրված է  մեր երեխաների ապագան։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում