Հայաստանի ներքաղաքական կյանքի որակական եւ համակարգային արդիականացումը, հասարակական-քաղաքական կյանքի վերափոխումը պահանջում է նախաձեռնություններ, որոնց առանցքային բաղադրիչներից մեկը կլինի հանրային ներառականության ապահովումը, կուսակցական աստիճանակարգից վեր: Ըստ այդմ, հուսախաբության եւ հիասթափության փոխարեն, ժամանակն է էներգիան եւ ռեսուրսները փորձել ի սպաս դնել ստեղծարարության վրա՝ Հայաստանի խորհրդարանից դուրս որակապես նոր հասարակական-քաղաքական արդյունք ստեղծելու կարողության վրա: