ԱՄՆ ու Ռուսաստանն ազդարարել են առաջիկա օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում աֆղանական ճգնաժամի վերաբերյալ քառակողմ քննարկման մասին՝ ՌԴ-ԱՄՆ-Չինաստան-Պակիստան: Աչքի է զարնում Թուրքիայի բացակայությունը, այն պարագայում, երբ Անկարան փորձում է աշխույժ դեր ստանձնել միջինասիական ռեգիոնում և Աֆղանստանում մասնավորապես:
Ինչպես հայտնի է, Անկարան մոտ է Քաբուլի օդանավակայանի անվտանգության հանձնառությանը, այն բանից հետո, երբ Աֆղանստանից ամբողջությամբ կհեռանա ԱՄՆ-ՆԱՏՕ կոնտինգենտը: Սակայն, Դոհայում Թուրքիայի բացակայությունը թերևս առերևույթ է, ու ավելի շատ վկայում է ոչ թե Անկարային խաղից դուրս թողնելու, այլ այն մասին, որ Անկարան ինքը խաղի մեջ է ավելի շուտ ԱՄՆ հովանու ներքո: