Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՌԴ ԱԳՆ պատասխանն անհեթեթություն է․  քանի դեռ սահմանին կրակում են՝  դեմարկացիա ու դելիմիտացիա չի  կարող իրականացվել

Ռուսաստանը չի կարող սահմանապահների տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին միջազգայնորեն-իրավական ձևակերպման բացակայության ու կողմերի միջև վստահության պակասի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը։

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին կայուն ապաէսկալացման հնարավոր է հասնել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին անհետաձգելի կերպով սահմանազատման, ապա և սահմանագծման միջոցով։ Հիշեցնենք, որ ռուս սահմանապահների տեղակայման առաջարկն արել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ
Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Պաշտպանության նախարարությունը նշում է նաև, որ  տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ այն պատճառաբանությունը, որը ներկայացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, անհեթեթություն է․ «Փաստորեն նշվում է, որ առանց դեմարկացիայի ու դելիմիտացիայի իրենք հրաժարվում են սահմանին կոնտինգենտ տեղակայել։Ես դա անհեթեթություն կահամարեի։ Քանի  դեռ սահմանին կրակում են, այնտեղ չի կարող իրականացվել դեմարկացիա ու դելիմիտացիա։ Այն, ինչ-որ մեզ առաջարկում են, ըստ էության ոչ թե դեմարկացիա ու դելիմիտացիա  է, այլ Ադրբեջանի հայտարարած սահմաններին համաձայնվելն է։Դա դեմարկացիա ու դելիմիտացիա չէ։  Հիմա, երբ Ռուսաստանը հայտարարում է, որ այդ պատճառով չի կարող   ապահովել սահմանների անվտանգությունը, որպեսզի դրանից հետո դեմարկացիա ու դելիմիտացիա արվի՝ ճանապարհ է դեպի երկու տեղ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մանրամասնելով մեր զրուցակիցն ասաց․ «Կա՛մ, ըստ էության, Ռուսաստանը մեր վրա ճնշում է գործադրում, որպեսզի մենք համաձայնվենք Ադրբեջանի առաջ քաշած  սահմաններին, կա՛մ Ռուսաստանը փորձում է  իրավիճակն ապակայունացնել ու տանել հետագա սրման»։

Խոսելով Ոսկերպարում տեղակայված ռուս սահմանապահների մասին, արեգ Քոչինյանն  ընդգծեց․ «Ես , անկեղծ ասած, այս պահի դրությամբ չեմ հասկանում, թե  ինչ կարգավիճակով և ինչ իրավունքներով, ինչ պարտականությամբ, ինչ քանակությամբ կոնտինգենտ է այստեղ տեղակայված։ Ինչքան նկարներից տեսել եմ՝ այնտեղ մի մեքենա է կանգնած, մի քանի զինվորական ու մի դրոշ։ Հիմա, թե նրանք այնտեղ ինչ են անում, ինչ հրաման, հանձնարարություն իրավունքներ ունեն՝ չեմ կարող ասել»։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանը նման առաջարկ է  արել՝ նորից ցույց տալու, որ Ռուսաստանը մեզ չի աջակցում ու մեր առաջարկները չի ընդունում․ «Չեմ կարծում, որ այս իրավիճակում նման քինախնդիր բան չի արվել։ Ես հույս ունեմ, որ մենք նման պահելաձևի ականատես չենք, այլ ավելի հեռանկարային առաջարկ էր՝ այն առումով, որ սա  փորձ է ցույց տալու, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չունեն բավարար գործիքակազմ ու հնարավորություններ։ Ու այդպիսով հող կնախապատրաստվի արդեն դիմելու Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով որևէ լուծում գտնելուն»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում