Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ալաշկերտը» պատմական արդյունքին ընդառաջ․ Ինչ խնդիր պետք է լուծել Երևանում

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախօրեին Ալմաթիում ոչ-ոքի 0։0 խաղաց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ։ Մեր թիմը կարող էր նաև հաղթել, բայց առաջին կեսի վերջնամասում Ալեքսանդր Գլիշիչը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Հանուն արդարության նշենք, որ մասնավորապես առաջին կեսում դաշտի տերերը չօգտագործեցին գոլային 3 իրական հնարավորություն։ Գրանցված արդյունքը պետք է օրինաչափ համարել։ «Ալաշկերտն» ունի իրական հնարավորություն Եվրոպա լիգայի փլեյ-օֆում հայտնվելու։ Մեր չեմպիոնին անհրաժեշտ է պատասխան մրցավեճում հաղթել Երևանում։ Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից, որտեղ երկու հանդիպումների արդյունքում 3։2 հաշվով առավելության էր հասել Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսի» նկատմամբ։ Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում 4։1 հաշվով պարտվել էր Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»՝ հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։ Նախորդ երկու դիմակայությունների համեմատ «Ալաշկերտը» երեկ ավելի որակյալ և գրագետ ֆուտբոլ ցուցադրեց։ Մասնավորապես, տակտիկական առումով «Ալաշկերտը» գերազանցեց «Կայրաթին» և մրցակցի հարկի տակ հասավ ցանկալի արդյունքի։

Նշենք, որ «Կայրաթի» ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 21․4 միլիոն եվրո, մինչդեռ «Ալաշկերտի» տրանսֆերային ընդհանուր արժեքը ընդամենը 5․4 միլիոն եվրո է։ Այսինքն, ֆուտբոլիստների մակարդակով «Կայրաթը» 4 անգամ գերազանցում է Հայաստանի չեմպիոնին։ Ինչևէ, Ալմաթիում «Ալաշկերտը» արդյունավետ քայլ կատարեց դեպի փլեյ-օֆ։ Իսկ ինչ է անհրաժեշտ Երևանում հաղթանակի հասնելու համար։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ պաշտպանության և միջին գծում «Ալաշկերտը» վատ չխաղաց։ Խնդրահարույցը թերևս հարձակման օղակն է։ Օրեր առաջ «Ալաշկերտից» հեռացավ եզրային կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։ Վերջինս օժտված է առաջատարի որակներով և նախորդ հանդիպումներում իր ետևից էր տանում խաղընկերներին։ Դավիդյանի բացակայության պայմաններում «Ալաշկերտի» եզրային գրոհներն արդյունավետ չէին։ Ալեքսանդր Գրիգորյանը հասնելով մրցակցի կիսադաշտ, խնդիրներ էր ունենում տուգանային հրապարակի մատույցներում։ Ալեքսանդր Գլիշիչը հարձակման կենտրոնում լարվածության մեջ է պահում մրցակցի պաշտպաններին, բայց․․․։

«Ալաշկերտի» կազմում ըստ էության բացակայում է նաև ակտիվ ենթահարձակվողը, որը կհամագործակցեր Գլիշիչի հետ։ Երեկ այսպես կոչված 10 համարի դիրքում խաղացած սերբ կիսապաշտպան Բրանկո Միխայլովիչը, այո գնդակ պահում էր, բայց ընդհանուր առմամբ նրա օգտակար գործողությունների գործակիցը բավական ցածր էր։ Այս պահին որպես այլընտրանքային լուծում կարելի է վրացի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեին օգտագործել որպես ենթահարձակվող։ Դեռևս Երևանի «Արարատի» կազմում այս ֆուտբոլիստը հաջող և արդյուավետ էր գործում մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Չմոռանանք նաև, որ Ուելսի չեմպիոնի հետ առաջին մրցավեճում Խուրցիձեն դուբլի հեղինակ էր դարձել։ Կարճ ասած պատասխան խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավոր խնդիրը հարձակման գիծն ակտիվացնելն է։ Երևանում մեր թիմին անհրաժեշտ է գոլեր խփել։ «Ալմաթիի» արգելքը հաղթահարելու պարագայում «Ալաշկերտը» պատմական արդյունքի կհասնի՝ ապահովելով մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆում անհաջողության մատնված ակումբները անմիջապես հայտնվելու են Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ մինչ այս հայկական որևիցե ակումբի չի հաջողվել դուրս գալ եվրագավաթների խաղարկության խմբային փուլ։ Ղազախական «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Մալմյո» (Շվեդիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) զույգի պարտվողի հետ:«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը հայտնվելու է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ կմրցի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փուլում հաղթել էր «Ֆոլա Էշին»։ Միանգամայն հաղթահարելի մրցակից է նար «Լինֆիլդը»։ Ինչ խոսք շատ ավելի ցանկալի կլինի, որ «Աշաշկերտը» հաղթի «Կայրաթին» և հայտնվի Եվրոպա լիգայի փլեյ-օֆում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում