Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

Պուտինն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել էին 5 շրջանը հանձնելու շուրջ, բայց Փաշինյանը մերժեց այդ պլանն ու ստացավ այսպիսի արդյունք․ Դուգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը։

Պարոն Դուգին հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է ամիսներ առաջ ադրբեջանական լրատվամիջոցին տված ձեր հարցազրույցը, որոշում նշել եք, որ Ռւուսաստանն իր քայլն արել է՝ Ադրբեջանին օգնելով վերադարձնել շրջանները և այժմ Բաքվի հերթն է՝ դառնալ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ։ Դուք կարծում եք Ադրբեջանը կգնա՞ այդ քայլին։

Դա միանգամայն հավանական է, քանի որ հենց  այդ ուղղությամբ էին դասավորվում Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները վերջին տաս տարիների ընթացքում։ Ալիևի կողմից հարցը մեկն էր՝ օգնեք մեզ լուծել ղարաբաղյան հարցը։ Եվ  Պուտինը հենց այն բանի համար, որպեսզի Ադրբեջանի համար ճանապարհ բացի դեպի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ, անցավ Ղարաբաղի շուրջ գտնվող 5 շրջանների հանձնման սցենարին։ Դա մի հարց որ, որի շուրջ Պուտինն արդեն պայմանավորվել էր ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նպատակն այն էր, որ Ադրբեջանն ինտեգրվի Եվրասիական կառույցներ։

Մեծ հաշվով խոսքը չէր գնում այն մասին, ինչ մենք ունենք հիմա։ Իսկ հիմա Ադբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Խոսքը՝ հայերի կողմից արվող  ավելի համեստ զիջումների մասին էր, պետք է ավելի երկար, ձգվող մի գործընթաց լիներ, որը թույլ կտար Պուտինին աստիճանաբար Ադրբեջանին ընդգրկել եվրասիական  կառույցներ։ Ադրբեջանի համար բարեբախտաբար, իսկ Հայաստանի համար՝ դժբախտաբար, ՀՀ վարչապետ Փաշինյանն   ամեն կերպ արհամարհեց այն պլանները, որոնք կարող էին փրկել իրավիճակը կամ գոնե տեղափոխել այլ կոնտեքստ։ Ես չեմ ասում, որ հայերը չէին կորցնելու Ղարաբաղը, բայց իրավիճակը բոլորովին այլ կերպ կդասավորվեր։ Փաշինյանն ամբողջությամբ հերքեց 5 շրջանների վերադարձի պլանը, սկսեց շատ կոշտ քաղաքականություն վարել ՀԱՊԿ-ում ու դա վերջնարդյունքում   Ադրբեջանին հաղթանակ ապահովեց, իսկ հայերին՝ ազգային աղետ։

Ես կարծում եմ, որ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին հիմա կապված է մեկ հարցի հետ՝ ինչպե՞ս հարաբերությունները դասավորել Հայաստանի հետ։ Դատելով այն հանգամանքից, որ հայ հասարակությունը նորից ընտրեց Փաշինյանին, կարող ենք ասել, որ այս ուղղությամբ լավ հեռանկարներ չկան։ Չնայած կարող եմ ասել, որ Ռուսաստանի համար Փաշինյանը շատ հարմար գործընկեր է, որովհետև նրա գործողությունների արդյունքում աշխարհաքաղաքական իմաստով իրավիճակը դասավորվեց Ռուսաստանի համար ոչ շատ վատ սցենարով։ Բայց Հայաստանի համար՝ իհարկե ամենավատ հանգուցալուծումն էր, ինչն իհարկե քննարկման այլ հարց է։

Ենթադրում եմ, որ այժմ Մոսկվան պետք է հասկանա ու քննարկի Երևանի հետ ստրատեգիական հարաբերությունների  շարունակության տրամաբանությունը, որովհետև Մոսկվան այս իրավիճակում Հայաստանի  անվտանգության երաշխավորն է։ Պետք է հասկանանք՝  ինչ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կձևավորվի  Ադրբեջանը՝ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամակցության արդյունքում։ Եթե Ադրբեջանի՝ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամակցության իմաստով կան  որոշակի չլուծված հարցեր, դրանք ամենայն հավանականությամբ վերաբերում են Մոսկվայի տատանումներին՝ թե ինչպես այդ դեպքում կկառուցվեն Հայաստանի հետ հարաբերությունները։ Հասկանալի է, որ Հայաստանում այդ հարցը ցավոտ են ընդունելու և ըստ իս՝ ինքը Պուտինը չի ցանկանում շտապել։ Ահա և վերջ։

-Մոսկվայի համար այժմ առաջնահերթ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը , ՀՀ վարչապետն էլ ասաց, որ այդ հարցը  մեզ համար էլ է կարևոր։ Կարծես դրա միակ խոչընդոտն այժմ Ադրբեջանն է։ Ւ՞նչ եք կարծում Մոսկվան  կհամոզի՞ Բաքվին։

-Կարծում եմ՝ այո։ Այս իրավիճակում Մոսկվան հետաքրքրված է առավելագույնս կերպով աջակցել Հայաստանին՝ այդ թվում  նորմալացնել հայ-ադրբեջանական սահմանի վիճակը, ինչպես նաև Ղարաբաղում մնացած հայերի հումանիտար խնդիրները լուծել։ Ռուսաստանը հիմա ավելի քան երբևէ հետաքրքրված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նորմալ հարաբերություններ հաստատվեն։ Այստեղ ամեն ինչ հարթ չէ։ Բնականաբար՝ պատերազմի իներցիան շատ ցավոտ ու աղետալի է։ Պատերազմի հաղթողը կարող է հաջողությունից գլխապտույտներ ունենալ, ինչը եղավ այս դեպքում, իսկ պարտվողը   ստացած հարվածներից շարունակում է մնալ ընկճախտի մեջ, ինչը ևս հասկանալի է։ Մենք դա հասկանում ենք։ Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ծայրաստիճան ցավոտ վիճակում։ Պուտինն անձամբ մեծ հետաքրքրություն ունի այն հարցում, որ իրավիճակը շատ արագ հանգուցալուծում ստանա։ Իհարկե հաշտության մասին դեռ խոսք չկա, դա շատ նուրբ հարց է, բայց համենայնդեպս տվյալ իրավիճակում Ռուսաստանն ամբողջությամբ հետաքրքրված է այն հարցում, որ մաքսիմալ  ազդեցություն ունենա կողմերի վրա, որպեսզի  խաղաղությանը հնարավորինս շուտ հասնենք։

Իսկ ինչու՞ պետք է Ալիևը իր խոստումները կատարի։ Նա պատերազմում Ռուսաստանի օգնությամբ հաղթել է, տարածքները ստացել է, հիմա ինչո՞ւ պետք է դառնա ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ։

-Կարծում եմ՝ Ալիևն այնքան ռացիոնալ  գործիչ է, որ անպայման ճիշտ որոշում կկայացնի։ Այն քաղաքականությունը, որ ինքը վարում էր նախկինում՝ բերեց հաղթանակի։ Նա շատ խելացի գործիչ է և հիմա երբ նա ստացավ Լեռնային Ղարաբաղը ինչո՞ւ պետք է մեջքով շրջվի Ռուսաստանին։ Իսկ ո՞վ է երաշխավորում, որ այդ դեպքում իրավիճակը կմնա այնպես, ինչպես հիմա է։ Ռուսաստանը հանդիսանում է հետխորհրդային ցանկացած երկրի անվտանգության երաշխավորը։ Դրանում համոզվել են արդեն բոլորը՝ այդ թվում նաև Փաշինյանը, ով  սկզբում այլ կարծիք ուներ։ Վրացիներն ու ուկրաինացիները ևս այդպես մտածեցին ու տեսանք արդյունքը։Ալիևը ևս դա շատ լավ հասկանում է։ Այդպե՞ս վարվել Ռուսաստանի հետ, որը չմիջամտեց հակամարտությանը հենց Փաշինյանի ու Երևանի քաղաքականության պատճառով․․․նա դա  չի անի։ Ես չեմ պատկերացնում, որ Ալիևը այս ամենը չհասկանա։ Այսինքն՝ նա ստացավ Ղարաբաղը, իսկ հետագայում  սկսի իրեն պահել այնպես ինչպես ի՞նքն է ուզում։ Ես դրան չեմ հավատում։ Համարյա բոլոր հետխորհրդային երկրները  արդեն հասկացել են, թե ինչ արժեք ունեն արևմուտքի խոստումները և կարո՞ղ է արդյոք արևմուտքը պահել իր հաճախորդների տարածքային ամբողջականությունը։ Բոլորը նաև հասկացել են, թե ինչ արժեք ունեն Ռուսաստանի խոստումները, որը կարող է և՛ ապահովել տարածքային ամբողջականությունը և դա չանել՝ վատ շրջադարձի պատճառով։ Կան կարմիր գծեր, որոնք երկրները չպետք է անցնեն։ Դա շատ ողբերգական ավարտ կունենա, մարդիկ են մահանում, արյունոտ հարվածներ են լինում ազգերի ճակատագրերին։ Ես միշտ ասել եմ՝ եթե դուք ցանկանում եք պահպանել տարածքային ամբողջականությունը, ապա խնդրեմ՝ այդ հարցով դիմեք Ռուսաստանին ու ուշադրությամբ լսեք  Կրեմլի նույնիսկ շշուկը։ Էլ չեմ ասում ուղիղ հայտարարությունների մասին։ Փաշինյանին շատ բարձր ասվում էր՝  դուք մեր ռազմավարական դաշնակիցն եք, ՀԱՊԿ անդամը, ուշքի՛ եկեք, եթե ուզում եք, որ Ղարաբաղում ընդհանրապես հայեր լինեն։ Ասում էինք՝ սկզբից հինգ շրջան տվեք, հետո մանր քայլերով մնացածը կարվեր։ Բայց ի՞նչ արեց նա։ Կրկնում եմ ՝ցանկացած երկրի տարածքային ամբողջականության երաշխավորն այսօր ընդամենը մեկ պետություն է։ Եվ դա Թուրքիան չէ, Ֆրանսիան, չէ, Եվրամիությունը չէ, Չինաստանն էլ չէ։ Այդ միակ պետությունը Ռուսաստանն է։ Ես հիմա դիմում եմ Ադրբեջանին, երբ նման բան եմ ասում, Հայաստանն իր վրա արդեն զգացել է դրա հետևանքները։ Եթե չեք ուզում Ռուսաստանի հետ պայմանավորվել՝ կստանաք նման արդյունք։

-Դուք նշում եք, որ Մոսկվան Փաշինյանի պատճառով իրեն այդպես պահեց, բացահայտ ասում եք նաև, որ օգնեց Ադրբեջանին հաղթել պատերազմում, բայց չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և ոչ Փաշինյանի։ Ինչո՞ւ երես թեքեց Հայաստանից։

-Ես կբացատրեմ։ Իհարկե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է,  դրանում ոչ մի կասկած չկա, բայց երբ Փաշինյանը եկավ իշխանության իրեն սկսեց պահել ինչպես ուզում էր։ Նա է պետության ղեկավարը և նման վերաբերմունքը դաշնակցի նկատմամբ՝ մեզ ձեռնտու չէր։ Պետք է  հստակ հասկանալ քո երկրի ռազմավարական կշիռը, դաշնակիցների հետ պետք է հարգանքով խոսել, իսկ նա դա չէր անում։ Եվ ի պատասխան նա ստացավ նման սարսափելի հետևանք։ Այո՛, ես կարծում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Ռուսաստանն էլ՝ Հայաստանի, բայց պետք է համապատասխան վարքագիծ դրսևորել։ Ես չեմ հասկանում, թե վերջին տասնամյակում ՀՀ քաղաքականության հետ ինչ է կատարվում։ Հնագույն  ու խելացի ազգը ամբողջությամբ հետ է վարժվել տարրական հաշվարկներ անելուց։ Ես չեմ ճանաչում հայերին, չեմ հասկանում ինչ է  կատարվում իրենց հետ։ Այս  մասին տարիներ շարունակ էի զգուշացնում, բայց փոխարենը ստանում էր հայհոյանքներ, անվերջանալի հարձակումներ հայերի կողմից։ Ես դրա մասին  խոսում էի՝ հայերին սիրելով և ոչ ատելով։ Մենք քրիստոնեական երկրներ ենք, հայերը մեր դաշնակիցներն են, եղբայրները, ՀԱՊԿ անդամ եք ի վերջո։ Եկեք փորձենք իրար օգնել, ոչ թե նման քաղաքականություն վարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում