Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գորան Լենմարկեր. Պատերազմի վերսկսումն իրատեսական չէ

Դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում Ղարաբաղյան հարցում հնարավոր արդյունքների հասնելու մասին խոսելիս ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը նկատեց, որ այդ գործընթացի համար իրավասու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները և ինքը չի կարող դիտարկումներ անել հնարավոր արդյունքների մասին. «Ես չգիտեմ` իրականում քանի հանդիպում է եղել նախագահների միջև, և նրանք կարող են հանդիպել նաև տարեկան 100 անգամ, և պարզ չէ, թե նրանք ինչի կհանգեն, բայց խնդիրն այն է, որ պետք չէ գտնել հարցի տեխնիկական բոլոր լուծումները, քանի որ դա կարող է հարատև գործընթաց լինել: Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը, կամ Ադրբեջանը ցանկանում են գնալ դեպի լուծում, ինչն էլ նշանակում է, որ պետք է բանավեճեր և երկխոսություններ լինեն հենց ձեր երկրի ներսում»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներին և այն հանգամանքին, թե արդյոք հնարավոր կլինի Աստանայում գալ համաձայնության դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու առնչությամբ, Գորան Լենմարկերը ասաց. «Ես չգիտեմ, թե Աստանայում ինչ կլինի: Սակայն փաստ է, որ սա սառեցված հակամարտություն չէ. այն տարեկան մոտ 20-30 կյանք է խլում: Դրա համար պետք է պարզապես հասկանալ, որ խաղաղ կարգավորումը խաղաղ պետք է լինի և առանց հրաձգությունների ու ռազմական գործողությունների»:
Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե իր տարածքային ամբողջականության խնդիրը կարող է լուծել նաև ռազմական ճանապարհով: Հարցին, թե եթե սկսվեն ռազմական գործողությունները, ինչպիսին կլինի միջազգային հանրության արձագանքը, Լենմարկերը պատասխանեց. «Ամբողջ բանակցային գործընթացը հենց նրա համար է, որ չհանգենք պատերազմի, լուծումը խաղաղ ընթանա: Մինսկի խմբի գործունեությունը հենց նրա համար է, որ լուծումը տրվի խաղաղ ճանապարհով: Իհարկե, պատերազմը կատաստրոֆիկ կլինի, և ես չեմ կարծում, որ դա իրատեսական տարբերակ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում