Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում վաղը ելույթ կունենան պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչները։ Ազատ ոճային ըմբշամարտի 65 քաշային կաիրգում աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը 1/8-րդ եզրափակչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ռուսաստանցի Հաջիմուրադ Ռաշիդովի հետ։ Մենամարտը կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան 06։30-ին։
Բռնցքամարտի 66 քաշայինների կիսաեզրափակչում էլ Հովհաննես Բաչկովը ժամը 09։32-ին կմենամարտի ամերիկացի աշխարհի փոխչեմպիոն Դևից Քեյշոնի հետ։ Նույնիսկ պարտվելու դեպքում Բաչկովը կարժանանա բրոնզե մեդալի։