Տոկիոյի Օլիմպիական խաղերում վաղը պայքարը կսկսի 65 քաշային ազատ ոճային ըմբիշ, աշխարհի գավաթակիր Վազգեն Թումանյանը։
1/8-րդ եզրափակչում նրան նրան մրցակից է բաժին հասել աշխարհի գործող չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ռուսաստանցի Հաջիմուրարդ Ռաշիդովը։
Այս գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) – Գեորգիոս Պիլիդիս (Հունաստան) զույգի հաղթողի հետ:
65 կգ քաշային կարգի մրցումը կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ Երևանի ժամանակով 06:30-ից: