Այսօր լրանում է ՀԱԿ երիտասարդների ձերբակալման 72 ժամը և առաջիկա ժամերին պետք է որոշվի, թե արդյոք նրանք ազատ կարձակվեն, թե՞ ոչ։
«Առաջին լրատվականի» հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ կես ժամից գնալու են քննչական մեկուսարան, որտեղ որոշակի քննչական գործողություններ պետք է իրականացվեն, որից հետո պարզ կլինի, թե գործը երբ կքննվի դատարանում:









































