Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արցախի նախագահի հայտարարությունը․ Իսկ դա պատերազմի հետևանքը չէ, պատերազմն էր դրա հետևանքը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտում հանդիպումների ժամանակ ասել է, որ այսօր ռեգիոնալ իրավիճակն այնպիսին է, որ Արցախը միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Արայիկ Հարությունյանը անշուշտ իրավացի է, բայց այդ իրավիճակը այսօր չէ միայն, այդ իրավիճակը այդպիսին է ըստ էության տարիներ շարունակ, տասնամյակից ավելի, և դա ոչ թե 44-օրյա պատերազմի հետևանք է, այլ ըստ էության 44-օրյա պատերազմն է դրա հետևանք:

Ամբողջ հարցն այն է, որ այդ իրողությունը ծածկվել է հանրությունից, քողարկվել ռազմա-հայրենասիրական քարոզչությամբ, ինչը ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի քաղաքական ղեկավարության ներքաղաքական խնդիրների կամ պահանջների լուծման կարևոր միջոցներից մեկն էր, այն դեպքում, երբ գործնական հարթության վրա չէր լուծվում ռեգիոնալ մարտահրավերներին համարժեք անվտանգային կարողությունների հարցը: Մեծ հաշվով, ակնառու էր, որ առնվազն վերջին 10-15 տարիներին ոչ միայն Արցախը, այլևս Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը: Եվ բանը լոկ Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքում խոշոր տարբերությունը չէր, ցավոք ոչ մեր օգտին:

Ամբողջ հարցն այն է, որ առնվազն 10-15 տարի քաղաքական ղեկավարության համար տեսանելի էր, որ Հայաստանն այլևս գործ չունի լոկ Ադրբեջանի հետ, այլ աշխարհաքաղաքական Արևմուտք-ՌԴ մեծ դիմակայության, որը սկզբունքորեն այլ ուժերի հարաբերակցություն և շահերի համակարգ էր նշանակում հարավկովկասյան ուղղությամբ, այդ թվում արցախյան հարցի: Սակայն, այդ մարտահրավերներին, հետևաբար բազմապատկված, Հայաստանի և Արցախի հավաքական կարողությունները բազմապատիկ գերազանցող մարտահրավերներին համարժեք պատրաստ անվտանգային համակագ ձևավորելու համար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը անխուսափելիորեն պետք է գնար ներքին ռեֆորմացիայի, ներքին կյանքի հիմնարար վերափոխման: Ասել կուզի, այդ համակարգը պետք է գնար ինքն իր դեմ, որպեսզի Արցախն ու Հայաստանը կարողանային առավելագույնս պատրաստ լինել ռեգիոնալ անվտանգային մարտահրավերներին, ձեռք բերեին դրանց ծավալին ու մասշտաբին համարժեք ռազմական կարողություն: Բայց, Հայաստանը մինչև 2018 թվականը կառավարած համակարգը անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի լրջագույն ահազանգից հետո ի վիճակի չեղավ ենթարկվել լուրջ ռեֆորմացիայի, չնայած այն բանին, որ դրանից հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջ քաշեց «ազգ-բանակ» կոնցեպտը՝ ըստ էության առնվազն 15-20 տարի ուշացումով, ու հայտարարեց, որ Հայաստանի կարողությունները զգալիորեն ավելի նվազ են եղած մարտահրավերներից: Չնայած դրան, Հայաստանի կառավարող համակարգը շարունակեց մինչև 2018 թվականը շարժվել նույն ընթացքով, հիմնականում զբաղված լինելով «կոսմետիկ զգեստափոխությամբ», իսկ խորքում՝ ներհամակարգային շահերի բախումով և դիրքային պայքարով, այդպիսով կամա, թե ակամա նպաստելով Հայաստանի դեմ հասունացող  պատերազմի գեներացմանը, որից խուսափել չհաջողվեց անգամ հեղափոխական փոփոխության արդյունքում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում