Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմի հետ հանդիպմանը ասել է, որ Ադրբեջանը փորձում է հնարավորություն չտալ լուծելու հարցեր, որոնք գտնվում են Հայաստանի կառավարության օրակարգում։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ երեկ հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը կարևոր շեշտադրում է արել, նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու ԼՂ հակամարտության կարգավորումը խաչաձևվող գործընթացներ չեն։ «Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցության փոխնախագահ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ Բաքվի օրակարգը հենց այդ գործընթացները խաչաձևելն է։ Հարցին, թե Մոսկվան այս դեպքում Երևանի՞, թե՞ Բաքվի օրակարգն է սատարում, Քոչինյանը նկատում է՝ իր սեփական օրակարգն ունի Մոսկվան․ դա ցանկացած ձևով հարցը չլուծեն է։