Տոկիոյում շարունակվող Օլիմպիական խաղերում այսօր ելույթ ունեցավ ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը։
1/8 եզրափակչում նա գոտեմարտեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ եւ պարտվեց 1-6 հաշվով։
Եթե Բեհբայարը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և Օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։