Տոկիոյի Օլիմպիական խաղերում այսօր արծաթե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը եզրափակչում ռուսաստանցի Մուսա Եվլոեւից կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:
«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»,- գոտեմարտից հետո ասել է գյումրեցի ըմբիշը լրագրողների համար նախատեսված խառը գոտով անցնելիս, փոխանցում է Sportbox-ը: