Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Ֆիդայիներին գովերգելու փոխարեն նոր Պաշտպանության նախարարը պետք է զբաղվի ԶՈՒ-երի քարոզչությամբ․ Նորատ Տեր-Գրիգորյանց

Հուլիսի 20-ին Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակվեց Պաշտպանության նախարար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ողջունեց այս նշանակումը և նշեց․«Իհարկե ինձ համար նա նոր մարդ էր, բայց Կարապետյանը զինվորական է,  ինչքան որ ես գիտեմ՝ պարկեշտ մարդ է, դրա համար այդ նշանակումը լավն է։ Երբ Հայաստանի Պաշտպանության նախարարը Տոնոյանն էր, ես դժգոհությունս հայտնել եմ։ Նա  վարկաբեկեց հայոց բանակը՝ իր անտաղանդությամբ, անկուլտուրականությամբ, մեծամտությամբ։ Լավ են արել, որ իրեն հեռացրել են այդ պաշտոնից։ Ժամանակավոր նախարար էր Վաղարշակ Հարությունյանը։ Նա որպես մարդ լավն է, բայց ռազմական հարցերում նա այնքան էլ գրագետ չէ։ Իսկ մեր ստեղծած բանակում ղեկավարները պետք է  ամենաբարձր մակարդակով պատրաստված լինեն՝թե՛ տակտիկապես, թե ստրատեգիապես, թե՛ ռազմական գիտելիքներով, ռազմական դոկտրինին պետք է հրաշալի տիրապետեն։ Մենք ռազմական քաղաքականությունն ենք մշակել, սակայն ցավոք սրտի  որոշ նախարարների մեծամտության ու անտաղանդության պատճառով այն չօգտագործվեց, ինչի արդյունքում էլ մեր բանակը խայտառակվեց»։

Նորատ Տեր-Գրիգորյանցն ընդգծեց՝ Պաշտպանության նախարարը պետք է որոշ հարցեր ի նկատի ունենա․«Երբ ինձ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը հրավիրեցին ու մենք հիմնադրեցինք  բանակը, մենք ստեղծեցինք գիտական փորձի հիման վրա ժամանակակից ու կանոնավոր բանակ։ Այն իր առջև դրված պարտականությունները կատարել է ու 30 տարի շարունակ ապահովել երկրի անվտանգությունը։ Իսկ  Հայաստանում տարիների ընթացքում սարսափելի վատ հակաքարոզչություն էր արվում՝ ընդդեմ բանակի։ Գովերգում էին ֆիդայական շարժումը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վազգեն Սարգսյանը մասշտաբային գործիչ է, շատ բարեխիղճ անձնավորություն։ Բայց սկսեցին քարոզել, թե բանակը ստեղծել է Վազգեն Սարգսյանը։ Նա չէր կարող  ստեղծել Զինված ուժերը, ինքն ու Տեր-Պետրոսյանը ինձ հրավիրեցին դա անելու համար։ Հայաստանում փողոցը, իմ ստեղծած ուսումնարանը  իր անունով արեցին, նաև արձան տեղադրեցին։ Այո՛, նա արժանի է, բայց  ֆիդայիններին գովերգելու քաղաքականությունը բերեց նրան, որ որոշակիորեն որակազրկեցին ՀՀ Զինված ուժերը»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ նման քաղաքականությունը կործանարար եղավ Հայաստանի համար ու Պաշտպանության նոր նախարարը պետք է դա իմանա․«Շատ կարևոր է բարձրացնել Զինված ուժերի մարտունակությունը, կամքը։ Մենք ժամանակին դա արել ենք ու հիմա էլ պետք է արվի։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր մոտ հրավիրեց խորհրդական Վաղարշակ Հարությունյանին։ Դրա փոխարեն՝ ինչպես երկրորդ համաշխարհային պատերազմի կամ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պետք է ստեղծվեր Պաշտպանության պետական կոմիտե։ Վաղարշակ Հարությունյանն իր գործից ոչինչ չէր հասկանում, կամավորականներին էին գովերգում։ Հենց այդ ժամանակ էլ պարտվեց մեր բանակը։ Բանակը ստեղծում ու գովերգում են կամավորականներին, բայց նրանք նախատեսված չեն  Զինված ուժերի առջև դրված հանձնարարականները կատարելու համար։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք կլինեք օրինակ սուզանավի հրամանատար։ Ձեր տան անդամները գուցե ուրախանան այդ նշանակումից, բայց այն որ դուք կջախջախեք այդ սուզանավը՝ նրանց չի հետաքրքրի։ Հիմա այս դեպքում էլ՝ նույնը տեղի ունեցավ»։

Նորատ Տեր-Գրիգորյանցը նշում է՝ աշնանային 44 -օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը և ռադիկալ իսլամիստների մոտ խումբը հարձակվել է փոքր Ղարաբաղի վրա․«Դա նրանց ամոթն է։ Բայց 44 օր  շարունակ մեր երիտասարդները պաշտպանում էին Ղարաբաղի պատիվն ու արժանապատվությունը։ Ես ասել եմ, որ ՄԱԿ-ը պետք է այս հարցը դիտարկի ու Արցախի Պաշտպանության բանակին մեծ պատվոգիր տա այն բանի համար, որ նրանք կռվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝  Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավորությամբ։ Ես կրկնում եմ՝ Զինված Ուժերին գովերգելու փոխարեն պետք չէ գովերգել ֆիդայիներին, դա կործանարար կլինի»։

Մեր զրուցակիցը նշեց՝ Պաշտպանության նոր նախարարը պետք է անմիջապես անցնի գործի․«Պետք է պատշաճ կերպով իրականացնի ռազմական քաղաքականությունը, Զինված ուժերի այն կոնցեպցիան յուրացնի, որ մենք ժամանակին ստեղծել ենք։ Պետք է աշխատել և ոչ ծուլանալ, ինչպես դա ժամանակին արեցին որոշ նախարարներ։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանի ու Թուրքիայի ողջ լրատվական ռեսուրսներն ուղղված էին ադրբեջանական բանակը գովերգելով, իսկ  մեր ԶԼՄ-ները գրում էին, թե ով ում բռնեց, ով ում պատժեց, ով ում բանտ ուղարկեց։ Տեսեք թե ինչ ապաշնորհ քաղաքականություն տարվեց ու դա արվեց միտումնավոր։ Հիմա պետք է վերանայել  ռազմական քաղաքականությունն ու դոկտրինը։ Պաշտպանության նախարարը որպես ռազմական գործիչ պետք է հենց այդ հարցերով զբաղվի։ Մենք  ռուսական հեռուստաալիքներով տեսնում ենք, որ Ռուսաստանի նախագահը՝ պարոն Պուտինը Պաշտպանության նախարար Շոյգուի հետ նույնիսկ իր արձակուրդն է  անցկացնում։Իսկ Հայաստանում պետության ղեկին գտնվող մարդը փոխարենը Գլխավոր շտաբի հետ համագործակցի, վիճում ու պաշտոնից հեռացնում էր։ Այդպիսի ապաշնորհ քաղաքականությունը միշտ էլ պարտության է բերում»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում